Հա

Քաղաքական

Չորեքշաբթի, 10 Յունւարի 2018 09:40

«Express». «ԵՄ-ին հնարաւոր անդամակցութեան դիտակէտում քննարկւում է նաեւ Հայաստանի, Ադրբեջանի եւ Բելառուսիայի հարցը»

Եւրոմիութիւնը մտադիր է առաջիկայ ութ տարիներին ընդլայնել իր սահմանները, եւ մինչեւ 2025 թւականը Մոնտենեգրոն եւ Սերբիան կարող են դառնալ կառոյցի լիիրաւ անդամներ:

«alikonline.ir» - Եւրոմիութիւնը մտադիր է առաջիկայ ութ տարիներին ընդլայնել իր սահմանները, եւ մինչեւ 2025 թւականը Մոնտենեգրոն եւ Սերբիան կարող են դառնալ կառոյցի լիիրաւ անդամներ:

Այս մասին ըստ «tert.am»-ի՝ գրում է «Express»-ը, Եւրոմիութիւնը մինչեւ 2025 թւականը կարող է իր շարքերն ընդունել նաեւ Բալկանեան այլ երկրների կամ ընդլայնել նրանց անդամակցութեան հաւանականութիւնը, որոնց թւում են Ալբանիան, Բոսնիա եւ Հերցեգովինան, Մակեդոնիան եւ Կոսովոն: Այս մասին հետեւում է Բրիւսէլում քննարկւող ծրագրերի նախագծից:

Արեւմտեան Բալկանների հարցով Եւրոյանձնաժողովի ռազմավարութեան փաստաթղթի նախագծի համաձայն, որը քննարկւելու է փետրւարի 14-ին, «Արեւտմեան Բալկանների երկրներն այժմ պատմական հնարաւորութիւն ունեն»:

Բրիտանական պարբերականի հաղորդմամբ՝ ԵՄ-ն յոյս է յայտնում նաեւ «Արեւելեան գործընկերութեան» երկրների հետագայ անդամակցութեան մասով: Այդ երկրի շարքում են Ուկրայինան, Վրաստանը եւ Մոլդովան: Հնարաւոր անդամակցութեան դիտակէտում քննարկւում է նաեւ Հայաստանի, Ադրբեջանի եւ Բելառուսիայի հարցը:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը կայանա՞յ արդեօք Հենրիխ Մխիթարեանի տրանսֆերն «Արսենալ»:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։