Հա

Քաղաքական

Չորեքշաբթի, 10 Յունւարի 2018 12:50

Վիգէն Սարգսեանից դժգոհ են. նրա պաշտօնանկութեան հարցն է քննարկւում

«Հայկական ժամանակ» թերթը գրում է, որ քննարկւում է Վիգէն Սարգսեանին նոր թեկնածուով փոխարինելու տարբերակը։ 

«alikonline.ir» - «Հայկական ժամանակ» թերթը գրում է, որ քննարկւում է Վիգէն Սարգսեանին նոր թեկնածուով փոխարինելու տարբերակը։ Տեղեկացնում է «Sputnik» Արմենիան:

ՀՀԿ-ի շրջանակում քննարկւում է ՀՀ պաշտպանութեան նախարար Վիգէն Սարգսեանի պաշտօնանկութեան հարցը: Այս մասին յայտնում է «Հայկական ժամանակ» օրաթերթը։

«Մեր աղբիւրները յայտնում են, որ Սերժ Սարգսեանը նեղ շրջանակում դժգոհութիւն է յայտնել Վիգէն Սարգսեանից եւ նեղսրտել, թէ Վիգէնը չկարողացաւ արդարացնել իրեն պաշտպանութեան նախարարի պոստում»,- նշւած է յօդւածում:

Թերթը, յղում անելով իրազեկ աղբիւրներին, յայտնում է նաեւ, որ իշխանութեան վերին օղակներում քննարկւում է ապրիլի 9-ից յետոյ ՀՀ պաշտպանութեան գործող նախարար Վիգէն Սարգսեանին արտաքին գործերի նախարարութիւն տեղափոխելու հարցը: Ըստ նոյն աղբիւրների` Վիգէն Սարգսեանը նոր կառավարութիւնում կարող է դառնալ արտգործնախարար, իսկ պաշտպանութեան նախարարի պոստում քննարկւում է Արտակ Զաքարեանին նշանակելու հարցը:

«Հայկական ժամանակ»-ի աղբիւրները յայտնում են նաեւ, որ փոփոխութիւնների այս համատեքստում հնարաւոր է, որ Վիգէն Սարգսեանին ԱԳՆ տեղափոխելուց յետոյ ԱԳ գործող նախարար Էդւարդ Նալբանդեանը իշխող ՀՀԿ-ի կողմից առաջադրւի Հանրապետութեան նախագահի պոստում:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը կայանա՞յ արդեօք Հենրիխ Մխիթարեանի տրանսֆերն «Արսենալ»:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։