Հա

Քաղաքական

11/01/2018

Աղւան Վարդանեան. «Հայաստանում սոցիալական բնոյթի մեծ ցնցումներ չեմ կանխատեսում»

Թանկացումներին լաւ վերաբերւել անհնար է. ՀՀ ԱԺ-ում լրագրողների հետ զրոյցում ասաց ՀՅԴ խմբակցութեան քարտուղար Աղւան Վարդանեանը` անդրադառնալով որոշ ապրանքների գնաճին:

«alikonline.ir» - Թանկացումներին լաւ վերաբերւել անհնար է. ՀՀ ԱԺ-ում լրագրողների հետ զրոյցում ասաց ՀՅԴ խմբակցութեան քարտուղար Աղւան Վարդանեանը` անդրադառնալով որոշ ապրանքների գնաճին: Տեղեկացնում է «yerkir.am»-ը:

«Խնդիր կայ, եւ այդ խնդիրը կառավարութիւնը պէտք է փորձի կարգաւորել: Նախ` թոյլ չտալ, որ այն, ինչ Հարկային օրէնսգրքով սահմանւած է, դրանից աւելի փորձեն տնտեսվարող որոշ սուբիեկտներ օգտւել եւ լրացուցիչ եկամուտի աղբիւր հայթայթել: Որքան ես տեղեակ եմ, գոնէ սեղմւած գազի գինն է հիմնականում դժգոհութիւն առաջացրել, ինչը պայմանաւորւած է ակցիզային հարկի աւելացմամբ: Որքան ակցիզային հարկն ա6ելացել է, նոjն այդ չափով էլ գազալցակայաններն են ա6ելացրել: Ես խoսել եմ 1-2 գազալցակայանի տնօրէնի հետ, որոնք ճիշտ այդ չափով են աւելացրել ակցիզային հարկը: Պրոբլեմ է, ընդհանուր սոցիալական պրոբլեմ, որը կապւած է տնտեսական քաղաքականութեան հետ»,- ընդգծեց պատգամաւորը:

Ըստ Վարդանեանի` խօսքը վերաբերում է նաեւ ԵԱՏՄ մաքսային օրէնսգրքի հետ կապւած հարցերին, սակայն բնական է, որ այստեղ կան նաեւ այլ շերտեր: «Եկամտահարկի պարագայում բոլորը դժգոհում են, որ աշխատավարձերից պահումներն աւելանալու են: Եթէ աւելի օբիեկտիւ լինենք, սոցիալական արդարութեան տեսակէտից նայենք, ապա բացարձակ մեծամասնութիւնը աշխատավարձ են ստանում մինչեւ 150 հազար դրամի տիրոյթում: Այլ խօսք է, իհարկէ, թաքնւած զբաղւածութիւնը, սեւ աշխատավարձերը եւ այլն, բայց գոնէ վիճակագրութիւնն այդպիսին է: Նոր օրէնսգրքով` այդ բացարձակ մեծամասնութեան պարագայում եկամտահարկը նւազում է, այս մասին ոչ ոք չի խօսում, խօսում են միայն 150 հազարից վերեւ 2 տոկոսով եկամտահարկը բարձրացնելու մասին»,- ասաց նա:

Վարդանեանը շեշտեց, որ, ըստ վիճակագրութեան, շատ աւելի մեծ թւով մարդիկ օգտւում են, փոքր թւով մարդիկ են տուժում: «Այստեղ, կրկնում եմ, խնդիր կայ, եւ ամենահիմնականը, որ ես տեսնում եմ, իսկապէս սեւ աշխատավարձերի խնդիրն է: Ես վստահ եմ, որ, իհարկէ, պետական հաստատութիւններում այլ չափանիշներ են գործում, գիտեմ, որ դա այնտեղ անհնար է, բայց մասնաւոր հատւածում վստահ եմ, որ մենք ունենք բաւական մեծ տոկոս սեւ աշխատավարձեր, իսկ սա անդրադառնում է մեր բոլոր խնդիրների վրայ` ե՛ւ աղքատութեան, ե՛ւ միւս հարցերի վրայ: Այստեղ անելիք կայ»,- նշեց նա:

Իսկ թե ինչպէ՞ս է պատկերացնում խնդրի լուծումը, պատգամաւորը պատասխանեց. «Ընդհանրապէս, վերջին 10-15 տարիներին բաւական մեծ գործ արւել է այս ուղղութեամբ` տեղեկատւական միասնական բազաներ ստեղծելու, փոխկապակցւած բոլոր տւեալները ստուգելու` ոչ միայն ծախսերը, այլև եկամուտները: Այստեղ որոշակի առաջընթաց կայ, բայց մենք դեռ շատ հեռու ենք ամբողջական պատկերը ունենալուց»:

Հարցին` կառավարութիւնն այդ խնդիրը չի՞ տեսնում, Վարդանեանը պատասխանեց. «Կառավարութիւնն էլ է տեսնում, բայց ես կրկնում եմ` տեղեկատւական այդ ամբողջ շտեմարանները ձեւաւորելու, փոխկապակցելու, նաեւ օրէնսդրօրէն խրախուսելու խնդիրներ կան: Օրինակ` որքան աւելի տւեալ հաստատութիւնների աշխատավարձերը ճիշտ ցոյց տան, գուցէ այնքան աւելի  նրանց արտօնութիւններ տրւեն: Լուրջ խնդիրներ կան, որոնք պէտք է կարգաւորել»:

Այս ամենով հանդերձ, պատգամաւորը սոցիալական բունտի նախադրեալներ չի տեսնում: «Ես խորապէս համոզւած եմ, որ մենք ունենք սոցիալական լուրջ խնդիրներ, եւ դա ակնյայտ է, բայց դրա լուծման ճանապարհները եւս պարզ են: Սոցիալական բնոյթի մեծ ցնցումներ ես Հայաստանում չեմ կանխատեսում, եւ դա ունի իր բազմաթիւ պատճառները: Մեր անկախ պետականութեան փորձն է ապացուցել: Ես համոզւած եմ, որ Հայաստանում այն ժամանակ են հնարաւոր հասարակական լայն խմորումներ, լայն ցնցումներ, երբ ազգային եւ սոցիալական խնդիրները միատեղւում են, իրար հետ են հանդէս գալիս, սա է մղում մեր հասարակութեան լայն զանգւածներին դժգոհութեան, բողոքի լուրջ ակցիաների: Առանձին` միայն սոցիալական բնոյթի խնդիրները չեն կարող մեծ ազդեցութիւն ունենալ»,- եզրափակեց Վարդանեանը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։