Հա

Քաղաքական

11/01/2018

Արցախն անջատւելու իրաւական հիմք ունէր. ֆրանսահայ իրաւաբանի հարցազրոյցը «La Provence»-ին

Միջազգային իրաւունքի ֆրանսահայ մասնագէտ Ժիրայր Գէրգէրեանը կարծում է, որ միջազգային մի շարք իրադարձութիւններ կարող են ազդել Արցախի անկախութեան հանդէպ ընդհանուր վերաբերմունքի փոփոխութեան մասով: 

«alikonline.ir» - Միջազգային իրաւունքի ֆրանսահայ մասնագէտ Ժիրայր Գէրգէրեանը կարծում է, որ միջազգային մի շարք իրադարձութիւններ կարող են ազդել Արցախի անկախութեան հանդէպ ընդհանուր վերաբերմունքի փոփոխութեան մասով: Ինչպէս հաղորդում է «Արմէնպրես»-ը, այս մասին Գէրգէրեանը նշել է Մարսէլի ամենաազդեցիկ «La Provence» թերթին տւած հարցազրոյցում:

«Այսօր երկու իրադարձութիւններ կարող են առաջ մղել բանակցութիւնները՝ Կատալոնիայի անկախութեան հանրաքւէն եւ Կորսիկայում ընտրութիւնները, որոնք կարող են իշխանութեան բերել ինքնավարութեան կողմնակիցներին: Չնայած այս իրադարձութիւնները տեղի են ունենում Կովկասից հեռու, սակայն եւրոպական առաջնորդներն, ովքեր այս միտումները դիտում են որպէս վտանգ, կը սկեն մտածել հայկական Հանրապետութեանն աջակցելու հարցի շուրջ»,- նշել է Գէրգէրեանը:

Անդրադառնալով այս իրադարձութիւնների համատեքստների տարբերութեանը՝ ֆրանսահայ իրաւաբանը շեշտել է, որ Ֆրանսիայում եւ Իսպանիայում անջատումն ամրագրւած չէ այդ երկրների հիմնարար իրաւական փաստաթղթերում, սակայն իրավիճակը տարբեր է եղել Խորհրդային Միութիւնում: «Խորհրդային Միութիւնում անջատման իրաւունքն ամրագրւած է եղել տասնհինգ Հանրապետութիւնների համար, դրանից օգտւել են օրինակ Ուկրայինան, Լիտւան, Ադրբեջանը, Հայաստանը եւ այլն: Սակայն այդ իրաւունքն առկայ է եղել նաեւ «օբլաստների» եւ Հանրապետութիւնների կազմում գտնւող ինքնավար տարածքների համար, ինչից էլ օգտւել է Արցախը, որն այն ժամանակ կոչւում էր Լեռնային Ղարաբաղ»,- ընդգծել է Ժիրայր Գէրգէրեանը:

Խօսելով բանակցային գործընթացի ներկայիս փուլի մասին՝ ֆրանսահայ իրաւաբանը շեշտել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը եւ նրա համանախագահներ ԱՄՆ, Ֆրանսիան եւ Ռուսաստանը փորձում են գտնել խնդրի լուծումը: «Արցախցիների համար, սակայն, պատասխանը պարզ է. այն տարածքները, որոնք անւանւում են «օկուպացւած» կամ «ազատագրւած», պատմականօրէն եւ իրավականօրէն հայկական են»,- նշում է Գէրգէրեանը:

Այն հարցին, թէ ինչպիսին է լինելու Արցախի ապագան, Ժիրայր Գէրգէրեանը պատասխանում է միանշանակ. «Ոչ Ադրբեջանի կազմում, դա հստակ է: Միգուցէ Հայաստանի հետ, եթէ նրա անկախութիւնն ընդունւի միջազգային հանրութեան կողմից: Հակառակ պարագայում, Արցախն, այնուամենայնիւ, կը շարունակի իր զարգացումը»:

Յարակից լուրեր

  • Ակնարկ. Ներքին արդարութիւն-արտաքին անվտանգութիւն բանաձեւը
    Ակնարկ. Ներքին արդարութիւն-արտաքին անվտանգութիւն բանաձեւը

    Մեր երկրին մէջ տիրող յետյեղափոխական իրավիճակը բեկումնային պահեր ստեղծելու նախադրեալներ կը պարզէ: Արտաքին առումով եթէ յատկապէս նկատի ունենանք կառավարութեան ծրագիրը, վարչապետի ուղերձն ու տարբեր առիթներով կատարած յայտարարութիւնները, արտաքին գործոց նախարարի պատասխանները արտաքին քաղաքականութեան վերաբերող հարցումներուն, հիմնականին մէջ շրջադարձեր չեն նկատուիր. երանգային տարբերութեամբ մը Ստեփանակերտի բանակցային սեղան վերադարձի անմիջականութեան մասին առաջադրանքներ կը բարձրաձայնուին:

  • Արցախում հակառակորդը խոցել է ՊԲ անօդաչու թռչող սարք
    Արցախում հակառակորդը խոցել է ՊԲ անօդաչու թռչող սարք

    Յունիսի 19-ի ժամը 11.20-ի սահմանում արցախա-ադրբեջանական հակամարտ զօրքերի շփման գծի հարաւարեւելեան ուղղութեամբ սահմանային դիտարկում իրականացնելու ժամանակ հակառակորդի կողմից խոցւել է ՊԲ անօդաչու թռչող սարք:

  • «Ապառաժ»-ի խմբագրական. Սթափւե՛նք
    «Ապառաժ»-ի խմբագրական. Սթափւե՛նք

    Վերջին 15 օրերին Արցախի ներքաղաքական դաշտն ապրեց վայրիվերումներով լի օրեր: Թերեւս, ապրիլից սկսած՝ Հայաստանի Հանրապետութիւնում տեղի ունեցած իրադարձութիւններից յետոյ ակնյայտ էր, որ հասարակական պահանջի իրավիճակի ալիքը կը հասնի նաեւ Արցախ: Սակայն, ըստ ամենայնի, ակնկալիքը իրականութիւն դառնալու ճանապարհին բախւեց անսպասելի արձագանգի:

  • ԱՄՆ-ի 25 կոնգրեսական պետքարտուղար Պոմպէոյին կոչ են արել զգալի աջակցել Հայաստանին
    ԱՄՆ-ի 25 կոնգրեսական պետքարտուղար Պոմպէոյին կոչ են արել զգալի աջակցել Հայաստանին

    «Կոչ ենք անում ձեզ աջակցել Հայաստանում դրական քաղաքական զարգացումներին»,- այսպէս են սկսել ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպէոյին ուղղւած իրենց նամակը Միացեալ Նահանգների կոնգրեսականները: 

  • Իրանում ասել են` ինչքան գազ է նախատեսւում մատակարարել Հայաստան
    Իրանում ասել են` ինչքան գազ է նախատեսւում մատակարարել Հայաստան

    Թեհրանը կաւելացնի Հայաստան մատակարարւող գազի ծաւալներն ու փոխարէնը հայկական կողմից աւելի շատ էլեկտրաէներգիա կը ստանայ։

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։