Հա

Քաղաքական

15/01/2018 - 12:10

ՀՀ ԱԺ-ում քննարկում է եզդիների ցեղասպանութեան դատապարտման յայտարարութեան նախագիծը

Հայաստանի խորհրդարանում այսօր՝ յունւարի 15-ին քննարկւում է «Ահաբեկչական խմբաւորումների կողմից իրենց վերահսկողութեան ներքոյ գտնւող Իրաքի Հանրապետութեան տարածքներում եզդի ժողովրդի նկատմամբ 2014 թւականին իրականացւած ցեղասպանութեան դատապարտման մասին» յայտարարութեան նախագիծը։

«alikonline.ir» - Հայաստանի խորհրդարանում այսօր՝ յունւարի 15-ին քննարկւում է «Ահաբեկչական խմբաւորումների կողմից իրենց վերահսկողութեան ներքոյ գտնւող Իրաքի Հանրապետութեան տարածքներում եզդի ժողովրդի նկատմամբ 2014 թւականին իրականացւած ցեղասպանութեան դատապարտման մասին» յայտարարութեան նախագիծը։ Տեղեկացնում է «news.am»-ը:

Հարցով հիմնական զեկուցող ՀՀԿ ԱԺ պետաիրաւական յանձնաժողովի փոխնախագահ, եզդիական համայնքի ներկայացուցիչ Ռուստամ Մախմուդեանը նշեց, որ նախագիծը նպատակ է հետապնդում խորհդարանի մակարդակով եզդի ժողովրդի նկատմամբ կատարւած ցեղասպանութիւնը դատապատել՝ կանխելով յետագայում նման երեւոյթների դրսեւորումները այլ ժողովուրդների նկատմամբ։

«Հաշւի առնելով, որ 2014-ին ահաբեկչական խմբաւորումների, մասնաւորապէս, ԴԱԷՇ-ի կողմից գործողութիւնների արդիւնքում զոհւեցին տասնեակ հազարաւոր եզդիներ, նոյնքան էլ գերեւարւեցին, իսկ 200 հազարից աւելի եզդիներ դարձան փախստական, կարեւորելով, փոքրամասնութիւնների իրաւունքները յարգելու միջազգային իրաւունքով ամրագրւած պետութիւնների պարտականութիւնները, ԱԺ պատգամաւորներ վահրամ Բաղդասարեանի, Արմէն Աշոտեանի եւ Ռուստամ Մախմուդեանմի կողմից շրջանառութեան մէջ դրւեց յայտարարութեան նախագիծ, որով ԱԺ-ն ճանաչելու  եւ խստօրէն դատապարտելու է եզդի ժողովրդի նկատմամբ իրականացւած ցեղասպանութիւնը, միաժամանակ դատապարտելով ահաբեկչութեան բոլոր դրսեւորումները»,- ընդգծեց Մախմուդեանը:

«Նախագիծը ոչ միայն կոչ է անում եզդի ժողովրդի նկատմամբ կատարւած ցեղասպանութիւնը դատապարտել, այլ միջազգային հանրութեանը կոչ է անում միջազգային կառուցակարգերի միջոցով հետաքննել կատարւած յանցագործութիւնները, հետապնդել եւ պատասխանատւութեան ենթարկել միջազային յանցագործութիւն կատարած մարդկանց եւ ձեռնարկել քայլեր ապագայում նման դրսեւորումները կանխելու համար»,- ասաց նա։

Նախագծում ընդգծւում է Իրաքի պետութեան դերը, միաժամանակ Հայաստանի ԱԺ-ն իր համերաշխութիւնն է յայտնել Իրաքի պետութեանն ու ժողովրդին:

Մախմուդեանը տեղեկացրեց, որ շուրջ 2 տասնեակ պետութիւններ արդէն 2014-ին եզդրի ժողովրդի հետ տեղի ունեցածը որակել են որպէս ցեղասպանութիւն եւ դատապարտել այն:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։