Հա

Քաղաքական

16/01/2018

Հայաստանի ԱԳՆ-ն արձագանգել է ԼՂ խնդիրը փուլային տարբերակով լուծելու Լաւրուի յայտարարութեանը

Հայաստանի Հանրապետութեան արտաքին գործերի նախարարութիւնն արձագանգել է ԼՂ հակամարտութեան կարգաւորման տարբերակների վերաբերեալ ՌԴ արտգործնախարար Սերգէյ Լաւրովի յայտարարութեանը:

«alikonline.ir» - Հայաստանի Հանրապետութեան արտաքին գործերի նախարարութիւնն արձագանգել է ԼՂ հակամարտութեան կարգաւորման տարբերակների վերաբերեալ ՌԴ արտգործնախարար Սերգէյ Լաւրովի յայտարարութեանը:

«Խօսքը գնում է փաթեթային լուծման մասին՝ փուլային իրականացմամբ, ինչի վերաբերեալ բազմաթիւ անգամ յայտարարել են համանախագահ երկրները»,- «Արմէնպրես»-ին ասաց ՀՀ արտգործնախարարութեան խօսնակ Տիգրան Բալայեանը:

Ռուսաստանի ԱԳ նախարար Լաւրովը, տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ խօսելով ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման վերաբերեալ, յայտարարել էր. «Այս հիմնախնդիրը մէկ փաստաթղթում մէկընդմիշտ հնարաւոր չէ լուծել: Անհրաժեշտ է փուլային մօտեցում, որը կարտացոլի համաձայնութիւնն այն մասին, ինչ հնարաւոր է հիմա եւ կը յստակեցնի աշխատանքի ուղիները այն հարցերի շուրջ, որոնք կարիք ունեն յաւելեալ քննարկումների՝ յանուն վերջնական կարգաւորման, որը իր մէջ կը ներառի նաեւ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը»:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։