Հա

Քաղաքական

Չորեքշաբթի, 17 Յունւարի 2018 12:40

Կարէն Կարապետեանը ցաւակցական հեռագիր է յղել Էսհաղ Ջահանգիրիին

Կարէն Կարապետեանը ցաւակցական հեռագիր է յղել Իրանի Իսլամական Հանրապետութեան նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրիին Չինաստանի արեւելեան ափերի մերձակայքում իրանական «Սանչի» նաւթատարի hրդեհւելու եւ խորտակման կապակցութեամբ, ինչի հետեւանքով զոհւել են նաւի անձնակազմի տասնեակ աշխատակիցներ: 

«alikonline.ir» - Կարէն Կարապետեանը ցաւակցական հեռագիր է յղել Իրանի Իսլամական Հանրապետութեան նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրիին Չինաստանի արեւելեան ափերի մերձակայքում իրանական «Սանչի» նաւթատարի hրդեհւելու եւ խորտակման կապակցութեամբ, ինչի հետեւանքով զոհւել են նաւի անձնակազմի տասնեակ աշխատակիցներ: 

Այս մասին յայտնում են ՀՀ կառավարութեան տեղեկատւութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութիւնից։

Ցաւակցական հեռագրում, մասնաւորապէս, ասւած է.

«Խոր վշտով տեղեկացայ իրանական նաւթատարի վրայ բռնկւած հրդեհի հետեւանքով մի քանի տասնեակ զոհերի ցաւալի լուրի մասին:

Հայաստանի Հանրապետութեան կառավարութեան եւ անձամբ իմ անունից խորին ցաւակցութիւն եմ յայտնում Ձեզ եւ խնդրում կարեկցանքի եւ սփոփանքի խօսքեր փոխանցել զոհւածների հարազատներին ու մերձաւորներին:

Ընդունէք, խնդրեմ, խորին յարգանացս հաւաստիքը»։

Յարակից Հրապարակումներ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։