Հա

Քաղաքական

20/01/2018 - 12:40

Արմէն Սարգսեանը՝ ՀՀ նախագահի թեկնածու

Յունւարի 19-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանը յայտնել է ՀՀԿ Գործադիր Մարմնի յունւարի 18-ի նիստում կուսակցութեան կողմից ՀՀ նախագահի թեկնածու առաջադրւած թեկնածուի անունը: Նա Մեծ Բրիտանիայում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Արմէն Սարգսեանն է:

«alikonline.ir» - Յունւարի 19-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանը յայտնել է ՀՀԿ Գործադիր Մարմնի յունւարի 18-ի նիստում կուսակցութեան կողմից ՀՀ նախագահի թեկնածու առաջադրւած թեկնածուի անունը: Տեղեկացնում են հայաստանեան ԶԼՄ-ները:

Նախագահի թեկնածուն Մեծ Բրիտանիայում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Արմէն Սարգսեանն է:

Յունւարի 19-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանը հանդիպում է ունեցել Արմէն Սարգսեանի հետ: Սերժ Սարգսեանը ՀՀ ԱԺ-ում մեծամասնութիւն կազմող քաղաքական ուժի անունից Արմէն Սարգսեանին առաջարկել է համաձայնութիւն տալ ՀՀԿ-ի կողմից առաջադրւելու որպէս Հայաստանի Հանրապետութեան նախագահի թեկնածու` եւս մէկ անգամ ներկայացնելով իր պատկերացումները ՀՀ ապագայ նախագահի որակական յատկանիշների մասին, որոնց, նրա համոզմամբ, միանգամայն համապատասխանում է կուսակցութեանն իր կողմից առաջարկւած թեկնածուն:

ՀՀ նախագահ Սարգսեանը ցանկալի է համարել, որ Հայաստանի Հանրապետութեան չորրորդ նախագահն ընտրւի խորհրդարանական լայն համաձայնութեան պայմաններում եւ այդ տեսանկիւնից կարեւորել է ՀՀԿ-ի կողմից առաջադրւած նախագահի թեկնածուի հանդիպումները ինչպէս «Հանրապետական» կուսակցութեան կոալիցիոն գործընկերոջ՝ ՀՅԴ-ի, այնպէս էլ խորհրդարանում ներկայացւած միւս բոլոր քաղաքական ուժերի խմբակցութիւնների հետ:

Արմէն Սարգսեանն իր հերթին շնորհակալութիւն է յայտնել ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանին եւ ՀՀԿ-ին իր նկատմամբ ցուցաբերւած բարձր վստահութեան համար՝ մեծ պատիւ համարելով նման առաջարկութիւնը եւ վստահեցրել է, որ եթէ քաղաքական ուժերի, ինչպէս նաեւ հանրութեան լայն շրջանակների հետ իր հանդիպումներից յետոյ որոշում կայացնի ընդունել առաջարկը, կը փորձի պատւով կատարել Հայաստանի Հանրապետութեան նախագահի պարտականութիւններն ու արդարացնել այդ մեծ վստահութիւնը:

Յարակից լուրեր

  • «Ապառաժ»-ի խմբագրական. Կրկին ռազմավարական համաձայնագրի անհրաժեշտութեան մասին
    «Ապառաժ»-ի խմբագրական. Կրկին ռազմավարական համաձայնագրի անհրաժեշտութեան մասին

    Թէեւ ՀՀ վարչապետի վկայութեամբ բանակցութիւններ չեն ընթանում Ադրբեջանի եւ ՀՀ իշխանութիւնների միջեւ, սակայն հանդիպումների, ծանօթութիւնների եւ անցեալի պատմութեան յուշերի փոխանակման արդիւնքում պէտք է խոստովանել, որ ղարաբաղա-ադրբեջանական սահմանային գօտում փոխհրաձգութիւնները նւազել են:

  • ՀՀ վարչապետի Իրան այցի յատկանշելին…
    ՀՀ վարչապետի Իրան այցի յատկանշելին…

    Իրան-Հայաստան յարաբերութիւններում, 2019 թւականի փետրւարի 27-ին ՀՀ վարչապետ Ն. Փաշինեանի եւ նրան ընկերակցող պատւիրակութեան այցը յատկանշական պէտք է համարել, քանի որ. Հայաստանում իշխանափոխութիւնից յետոյ, մտահոգութիւն էր առաջացել այն մասին, թէ հնարաւոր է պաշտօնական Երեւանի քաղաքական արեւելման փոփոխութիւնը՝ հիւսիս-հարաւից դէպի Արեւմուտք: Այլ խօսքով, արեւելեան օրիենտացիան պէտք է, որ զիջէր արեւմտեանին:

  • «Հայրենիք»-ի խմբագրական. Համերաշխութի՞ւն, թէ՞ հայատեացութիւն
    «Հայրենիք»-ի խմբագրական. Համերաշխութի՞ւն, թէ՞ հայատեացութիւն

    Բեղուն գործունէութեան մէջ է ԵԱՀԿ-ի Մինսքի խումբը, որ դրական վերլուծումով հաղորդագրութիւն մը լոյս ընծայած էր, տեղեկացնելով, թէ պատշաճ միջավայրի պահպանման անհրաժեշտութեան դիմաց, կ՛ողջունէ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեանի եւ Ատրպէյճանի նախագահ Իլհամ Ալիեւի միջեւ յառաջիկային սպասուող՝ առաջին ուղղակի շփումներու պատրաստակամութիւնը։

  • Արցախը պէտք է լինի բանակցութիւնների ուղղակի եւ լիիրաւ կողմ
    Արցախը պէտք է լինի բանակցութիւնների ուղղակի եւ լիիրաւ կողմ

    «Factor.am»-ի հարցազրոյցը Արցախի ԱԺ ՀՅԴ խմբակցութեան ղեկավար Արմէն Սարգսեանի հետ:

  • Որ իրավիճակում Բաքուն կը համաձայնի, որ Արցախը վերադառնայ բանակցային սեղան
    Որ իրավիճակում Բաքուն կը համաձայնի, որ Արցախը վերադառնայ բանակցային սեղան

    Երեւանում կարծում են, որ Ստեփանակերտի մասնակցութիւնը բանակցութիւններին ժամանակի խնդիր է, իսկ Ադրբեջանի դիմադրութիւնը իր բացատրութիւնն ունի:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։