Հա

Քաղաքական

Շաբաթ, 20 Յունւարի 2018 12:40

Արմէն Սարգսեանը՝ ՀՀ նախագահի թեկնածու

Յունւարի 19-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանը յայտնել է ՀՀԿ Գործադիր Մարմնի յունւարի 18-ի նիստում կուսակցութեան կողմից ՀՀ նախագահի թեկնածու առաջադրւած թեկնածուի անունը: Նա Մեծ Բրիտանիայում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Արմէն Սարգսեանն է:

«alikonline.ir »- Յունւարի 19-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանը յայտնել է ՀՀԿ Գործադիր Մարմնի յունւարի 18-ի նիստում կուսակցութեան կողմից ՀՀ նախագահի թեկնածու առաջադրւած թեկնածուի անունը: Տեղեկացնում են հայաստանեան ԶԼՄ-ները:

Նախագահի թեկնածուն Մեծ Բրիտանիայում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Արմէն Սարգսեանն է:

Յունւարի 19-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանը հանդիպում է ունեցել Արմէն Սարգսեանի հետ: Սերժ Սարգսեանը ՀՀ ԱԺ-ում մեծամասնություն կազմող քաղաքական ուժի անունից Արմեն Սարգսյանին առաջարկել է համաձայնութիւն տալ ՀՀԿ-ի կողմից առաջադրւելու որպէս Հայաստանի Հանրապետութեան նախագահի թեկնածու` եւս մէկ անգամ ներկայացնելով իր պատկերացումները ՀՀ ապագայ նախագահի որակական յատկանիշների մասին, որոնց, նրա համոզմամբ, միանգամայն համապատասխանում է կուսակցութեանն իր կողմից առաջարկված թեկնածուն:

ՀՀ նախագահ Սարգսեանը ցանկալի է համարել, որ Հայաստանի Հանրապետութեան չորրորդ նախագահն ընտրւի խորհրդարանական լայն համաձայնութեան պայմաններում եւ այդ տեսանկիւնից կարեւորել է ՀՀԿ-ի կողմից առաջադրւած նախագահի թեկնածուի հանդիպումները ինչպէս «Հանրապետական» կուսակցութեան կոալիցիոն գործընկերոջ՝ ՀՅԴ-ի, այնպէս էլ խորհրդարանում ներկայացւած միւս բոլոր քաղաքական ուժերի խմբակցութիւնների հետ:

Արմէն Սարգսեանն իր հերթին շնորհակալութիւն է յայտնել ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանին եւ ՀՀԿ-ին իր նկատմամբ ցուցաբերւած բարձր վստահութեան համար՝ մեծ պատիւ համարելով նման առաջարկութիւնը եւ վստահեցրել է, որ եթէ քաղաքական ուժերի, ինչպէս նաեւ հանրութեան լայն շրջանակների հետ իր հանդիպումներից յետոյ որոշում կայացնի ընդունել առաջարկը, կը փորձի պատւով կատարել Հայաստանի Հանրապետութեան նախագահի պարտականութիւններն ու արդարացնել այդ մեծ վստահութիւնը:

Յարակից Հրապարակումներ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։