Հա

Քաղաքական

24/01/2018 - 13:20

ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանը ժամանել է ԵԽԽՎ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանը Ստրասբուրգում ժամանել է Եւրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողով (ԵԽԽՎ):

«alikonline.ir» - ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանը Ստրասբուրգում ժամանել է Եւրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողով (ԵԽԽՎ): Նրան դիմաւորել է ԵԽԽՎ նորընտիր նախագահ Միկելէ Նիկոլետին:

Ինչպէս հաղորդում է «Արմէնպրես»-ը, ՀՀ նախագահը մասնակցում է ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանին, որտեղ հանդէս կը գայ ելոյթով եւ կը պատասխանի պատգամաւորներին հետաքրքրող հարցերին:

Ակնկալւում է, որ Սերժ Սարգսեանը հանդիպումներ կունենայ նաեւ Եւրոպայի խորհրդի գլխաւոր քարտուղար Թորբեորն Եագլանդի, Մարդու իրաւունքների եւրոպական դատարանի (ՄԻԵԴ) նախագահ Գիդօ Ռայմոնդիի, «Ժողովրդավարութիւն՝իրաւունքի միջոցով» եւրոպական յանձնաժողովի (Վենետիկի յանձնաժողով) նախագահ Ջաննի Բուքիքիոյի եւ ԵԽԽՎ նորընտիր նախագահի հետ:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։