Հա

Քաղաքական

24/01/2018 - 14:50

Ստրասբուրգում մեկնարկել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանի աշխատանքային ծրագիրը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանը ԵԽԽՎ յունւարեան նստաշրջանին մասնակցելու նպատակով երէկ՝ երեկոյեան ժամանել է Ստրասբուրգ: ՀՀ նախագահի ծրագիրը մեկնարկել է ԵԽ խորհրդարանական վեհաժողովի նորընտիր նախագահ Միկելէ Նիկոլետիի հետ հանդիպմամբ:

«alikonline.ir» - ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանը ԵԽԽՎ յունւարեան նստաշրջանին մասնակցելու նպատակով երէկ՝ երեկոյեան ժամանել է Ստրասբուրգ: ՀՀ նախագահի ծրագիրը մեկնարկել է ԵԽ խորհրդարանական վեհաժողովի նորընտիր նախագահ Միկելէ Նիկոլետիի հետ հանդիպմամբ: Տեղեկացնում է «tert.am»-ը:

Մինչ հանդիպումը Սերժ Սարգսեանը գրառում է կատարել ԵԽԽՎ «Ոսկէ գրքում»:

Այնուհետեւ ՀՀ նախագահը հանդիպում է ունեցել Եւրոպայի խորհրդի Գլխաւոր քարտուղար Թորբեորն Եագլանդի հետ: Մինչ այդ, ՀՀ նախագահը ներկայ է գտնւել ԵԽ մի շարք կոնւենցիաների ստորագրման արարողութեանը: Փաստաթղթերը ստորագրել են ԵԽ Գլխաւոր քարտուղար Թորբեորն Եագլանդը եւ ՀՀ արտաքին գործերի նախարար Էդւարդ Նալբանդեանը: Այդ փաստաթղթերը գալիս են լրացնելու ԵԽ-ի շրջանակներում ՀՀ կողմից ստորագրած շուրջ ութ տասնեակ միջազգային պայմանագրերը:

Նախագահ Սերժ Սարգսեանը եւ Եւրոպայի խորհրդի Գլխաւոր քարտուղար Թորբեորն Եագլանդը հանդիպման արդիւնքներն ամփոփել են ԶԼՄ-ների առջեւ յայտարարութիւններով:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։