Հա

Քաղաքական

Հինգշաբթի, 25 Յունւարի 2018 08:10

ՀՀ նախագահ. «Բաքւի ապրիլեան գործողութիւնները սարսափելի յիշողութիւններ արթնացրեցին Սումգայիթի մասին»

Հայաստանը ստանձնել է ղարաբաղեան հակամարտութիւնը միայն խաղաղ միջոցներով լուծելու պարտաւորութիւնը: Այս մասին ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում իր ելոյթի ժամանակ յայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանը:

«alikonline.ir» - Հայաստանը ստանձնել է ղարաբաղեան հակամարտութիւնը միայն խաղաղ միջոցներով լուծելու պարտաւորութիւնը: Այս մասին երէկ՝ յունւարի 24-ին Եւրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ձմեռային նստաշրջանում իր ելոյթի ժամանակ յայտարարել է Հայաստանի Հանրապետութեան նախագահ Սերժ Սարգսեանը: Տեղեկացնում է «news.am»-ը:

Նրա խօսքով՝ Հայաստանը կօգտագործի Ղարաբաղի վրայ իր ազդեցութիւնը հակամարտութեան կարգաւորմանը աջակցելու համար: Չնայած ԵԽԽՎ-ն ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման հարթակ չէ՝ ՀՀ նախագահը կառոյցի անդամներին կոչ է արել կանխել կողմնակալ յայտարարութիւնների հնարաւոր բացասական հետեւանքները հակամարտութեան գօտում փխրուն անվտանգութեան պահպանման համար:

«Արցախը շարունակում է ժողովրդավարութիւն կառուցել, ամրապնդել մարդու իրաւունքների պաշտպանութիւնը: Հայաստանը Արցախին լիակատար աջակցութիւն կը ցուցաբերի: Եւրոպայում գորշ տարածքներ չպէտք է լինեն, երբ խօսքը մարդու իրաւունքների պաշտպանութեան մասին է»,- ասել է նա:

ՀՀ նախագահը ներկայացրել է ղարաբաղեան հակամարտութեան պատմութիւնը` յայտարարելով, որ Բաքւի իշխանութիւններն ամէն ինչ արեցին հայերին իրենց պատմական բնակավայրերից արտաքսելու համար: «Հակամարտութիւնը պահանջում է յարգել հրադադարի ռեժիմը: Կարգաւորումը պէտք է լինի խաղաղ, եւ մենք պէտք է յաղթահարենք արդարութեան պակասը»,- ասել է Սարգսեանը` յաւելելով, որ անկախ նրանից, թէ որտեղ նա կը յայտնւի, հանդէս կը գայ Ղարաբաղի ինքնորոշման իրաւունքի պաշտպանութեան օգտին:

ՍԵրժ Սարգսեանը աւելացրել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը միջազգային մակարդակով համաձայնեցւած միակ բանակցային ձեւաչափն է, եւ միջազգային հանրութիւնը, այդ թւում նաեւ Եւրոխորհուրդը, հաստատել է իր աջակցութիւնը: Սակայն Ադրբեջանը պատրաստ չէ զիջումների գնալ, նշել է նախագահը` տեղեկացնելով ագրեսիայի մասին, որը տեղ էր գտել 2016 թւականի ապրիլին եւ ուղեկցւել էր միջազգային մարդասիրական իրաւունքի խախտումներով «Սա ուժեղ հարւած էր բանակցութիւններին, որը սարսափելի յիշողութիւններ արթնացրեց Սումգայիթի մասին»,- ընդգծել է Սերժ Սարգսեանը:

Related items

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։

Joomla-ի վրիպազերծման կառավարակետ

Աշխատաշրջան

Հարցումների հսկման արդյունքները

Հիշողության օգտագործում

ՏԲ-ի հարցումներ