Հա

Քաղաքական

01/02/2018

Դաւիթ Բաբայեան. «Ադրբեջանը փորձում է կրօնական երանգ հաղորդել Լեռնային Ղարաբաղի հակամարտութեանը, դա վտանգաւոր է»

Ադրբեջանը փորձում է կրօնական երանգ հաղորդել Լեռնային Ղարաբաղի հակամարտութեանը եւ դրանով էլ աւելի է բարդացնում իրավիճակը տարածաշրջանում: 

Դաւիթ Բաբայեանն ասաց, որ Ադրբեջանը իսլամական երկրներին փորձում է ներգրաւել ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման գործընթացում՝ դրան կրօնական երանգ հաղորդելու համար, իսկ դա վտանգաւոր է:

«alikonline.ir» - Ադրբեջանը փորձում է կրօնական երանգ հաղորդել Լեռնային Ղարաբաղի հակամարտութեանը եւ դրանով էլ աւելի է բարդացնում իրավիճակը տարածաշրջանում: «tert.am»-ի հետ զրոյցում ասաց Արցախի նախագահի մամուլի խօսնակ Դաւիթ Բաբայեանը՝ խօսելով Կովկասի մահմեդականների վարչութեան նախագահ, Շէյխ ուլ իսլամ Ալլահշուքիւր Փաշազադէն կոչի մասին, թէ մահմեդականները պէտք է միաւորւեն արցախեան հիմնախնդրի լուծման համար:

Դաւիթ Բաբայեանն ասաց, որ Ադրբեջանը իսլամական երկրներին փորձում է ներգրաւել ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման գործընթացում՝ դրան կրօնական երանգ հաղորդելու համար, իսկ դա վտանգաւոր է:

«Կրօնական երանգ հաղորդելը չի արտացոլում հակամարտութեան էութիւնը: Այն երբեք չի եղել կրօնական հակամարտութիւն: Սա վտանգաւոր է, որովհետեւ ներկայ դրութեամբ երկրներում ծայրայեղականութիւններ են ծնւում: Կան բազմաթիւ ահաբեկչական խմբաւորումներ, կազմաւորումներ, որոնք անգամ իրենց անւան մէջ կիրառում են կրօնական բովանադակութիւնը, բայց բնական է, որ նրանք կապ չունեն կրօնի հետ, իսլամի հետ: Սա մարդկանց խաբելու տարբերակ է: Իսկ Ադրբեջանը նոյն քաղաքականութիւնն է վարում»,- ասաց Արցախի նախագահի խօսնակը:

Բաբայեանի խօսքով՝ Փաշազադէի շուրթերով Ադրբեջանը փորձում է կրօնական երանգ հաղորդել հակամարտութեանը եւ դրանով էլ աւելի է բարդացնում իրավիճակը տարածաշրջանում, որը ահաբեկչութեան դրսեւորում է:

Նա նշեց, որ ամէն դէպքում մահմեդական երկրները, բացառութեամբ մէկ-երկուսի, դժւար թէ արձագանքեն նրա կոչին: «Թուրքիան, որը այս հակամարտութեան հիմնական գործօններից մէկն է, Թուրքիան ստեղծեց այս արհեստածին Ադրբեջան երկիրը, կաջակցի այս յայտարարութեանը: Թուրքիան գօտեպնդում է Ադրբեջանին ագրեսիւ քաղաքականութիւն վարելու հարցում: Կարձագանքի նաեւ Պակիստանը: Չեմ կարծում, որ ուրիշ որեւէ երկիր կարձագանքի այս կոչին»,- մանրամասնեց Դաւիթ Բաբայեանը:

Արցախի նախագահի խօսնակը նշեց, որ Թուրքիան ու Պակիստանը միշտ էլ աջակցել են Ադրբեջանին՝ տնտեսական, ֆինանսական շահերից ելնելով, բայց երբեք ոչ կրօնի համար:

Դաւիթ Բաբայեանը նշեց, որ իսլամական մի քանի պետութիւնների հետ Հայաստանը սերտ կապեր ունի, խօսքն Իրանի, արաբական աշխարհի, Կենտրոնական Ասիայի մի շարք երկրների մասին է եւ Հայաստանը պէտք է շարունակի ամրապնդել կապերը:

«Սփիւռքի ներուժն էլ պէտք է օգտագործւի այս հարցում: Յատկապէս Մերձաւոր Արեւելքում Սփիւռքը մեծ յարգանք է վայելում: Մենք պէտք է զարգացնենք երկկողմ յարաբերութիւնները, չեզոքացնենք Ադրբեջանական դիւերսիոն քաղաքականութիւնը դիւանագիտական ու ռազմական դաշտերում»,- ասաց նա:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։