Հա

Քաղաքական

03/02/2018 - 10:10

Վահրամ Բալայեան.«Խաղաղութիւնը պահպանելու պարագայում է հնարաւոր գործնական քննարկումներ անել»

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջան այցն աւելի շատ նախապատրաստական է՝ 2019 թւականին առաւել գործնական քայլեր ձեռնարկելու առումով: 2018 թւականին դժւար թէ ԼՂ հակամարտութեան կարգաւորման առումով վճռորոշ քայլեր արւեն, որովհետեւ Ադրբեջանում նախագահական ընտրութիւններ կան եւ հազիւ թէ վճռորոշ որեւէ քայլ կատարւի:

«alikonline.ir» - ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջան այցն աւելի շատ նախապատրաստական է՝ 2019 թւականին առաւել գործնական քայլեր ձեռնարկելու առումով: 2018 թւականին դժւար թէ ԼՂ հակամարտութեան կարգաւորման առումով վճռորոշ քայլեր արւեն, որովհետեւ Ադրբեջանում նախագահական ընտրութիւններ կան եւ հազիւ թէ վճռորոշ որեւէ քայլ կատարւի:

«tert.am»-ի հետ զրոյցում նման կարծիք յայտնեց ԼՂՀ ԱԺ նախագահի տեղակալ Վահրամ Բալայեանը՝ անդրադառնալով ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենեակի ընդլայնմանը եւ համանախագահների տարածաշրջան այցին:

«Գրասենեակի ընդլայնումը մեծ համաձայնութիւն կնքելու ճանապարհին ամենալաւ եւ ամենաիրատեսական գաղափարներից է, որովհետեւ իսկապէս անհնար է ե՛ւ կրակել, ե՛ւ բանակցել: Լարւածութիւնն անընդհատ պահելն աւելի է իրարից հեռացնում, իսկ չկրակելու, որոշակի դադար ունենալու, խաղաղութիւնը պահպանելու պարագայում է հնարաւոր գործնական քննարկումներ անել»,- նշեց Վահրամ Բալայեանը:

Նրա կարծիքով՝ Ադրբեջանն այլ ելք չունի, քան ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ թիմի անդամների թիւը 7-ից 11 դարձնելուն համաձայնութիւն տալը: Ըստ նրա՝ հակամարտութեան խորացման ճանապարհով գնալու Ադրբեջանի որդեգրած քաղաքականութիւնը շահաւէտ չէ հէնց իր համար:

«Փորձել հարցը լուծել ուժի դիրքից՝ անհեռանկար քաղաքականութիւն է, եւ Ադրբեջանը դրանով ոչնչի չի հասնի: Մի օր Ադրբեջանը պէտք է նստի սեղանի շուրջը եւ քննարկումներ անի հակամարտութեան վերջնական կարգաւորման համար»,- ասաց նա:

Այնուամենայնիւ, Վահրամ Բալայեանի կարծիքով՝ գրասենեակի ընդլայնման հարցում որոշակիութիւն կը լինի համանախագահների տարածաշրջան այցից յետոյ:

«Տեղեկատւութիւն կար, որ փաստօրէն Ադրբեջանն իր համաձայնութիւնը տւել է, բայց եթէ ուշադիր նայում ենք Ադրբեջանի տեղեկատւական դաշտին, ապա կիսատ-պռատ է այդ ամենը: Այսինքն՝ լիարժէք հաստատում չկայ այդ ամենին: Տարիների փորձը ցոյց է տւել, որ Ադրբեջանը մէկ բան է ասում, մէկ այլ բան անում: Ամէն ինչ պարզ կը լինի համանախագահների այցից յետոյ»,- նշեց ԼՂՀ ԱԺ փոխնախագահը:

Հարցին, թէ համանախագահների այցի ընթացքում հնարաւո՞ր է, որ սահմանում լարւածութիւնը մեծանայ, Վահրամ Բալայեանը պատասխանեց. «Դա յարաբերական է, որովհետեւ տարբեր գործօնների ազդեցութեան տակ է սահմանային լարւածութիւնը ուժեղանում կամ թուլանում: Այն կապւած է եւ՛ տարածաշրջանային զարգացումների, եւ՛ ներքաղաքական զարգացումների, մասնաւորապէս Ադրբեջանում տեղի ունեցող իրադարձութիւնների հետ: Այնպէս որ կանխագուշակել, թէ ինչ ճանապարհով կը գնայ, դժւար է»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։