Հա

Քաղաքական

Երեքշաբթի, 06 Փետրւարի 2018 08:10

«Ելք» դաշինքը ՀՀ ԱԺ-ում կը նախաձեռնի ստորագրահաւաք

Երէկ՝ փետրւարի 5-ին «Ելք» դաշինքը նախաձեռնել է երթ` ընդդէմ ապրանքների թանկացումների:

«alikonline.ir» - Երէկ՝ փետրւարի 5-ին «Ելք» դաշինքը նախաձեռնել է երթ` ընդդէմ ապրանքների թանկացումների: Տեղեկացանում է «yerkir.am»-ը:

Երթի մասնակիցներն անցել են Երեւանի կենտրոնական փողոցներով: «Ելք» դաշինքը նախաձեռնել է խորհրդարանի արտահերթ նիստ` հարկային օրէնսգրքում փոփոխութիւններ իրականացնելու օրակարգով: Այս մասին իր ելոյթում ասաց «Ելք» դաշինքի պատգամաւոր Էդմոն Մարուքեանը: Մասնաւորապէս` առաջարկւում է եկամտային հարկը, ակցիզային հարկը իջեցնել մինչեւ յունւարի 1-ը եղած դրոյքաչափին, նաեւ աւելացնել քաղաքացու եկամուտները: Էդմոն Մարուքեանի խօսքով` թանկացումների թեմայով ՀՀ ԱԺ լսումները արդիւնք չտւեցին, իշխանութիւնների բերած հիմնաւորումներն էլ ընդունելի չեն:

Այսօր՝ փետրւարի 6-ին ՀՀ ԱԺ-ում «Ելք» դաշինքը կը նախաձեռնի ստորագրահաւաք` ԱԺ արտահերթ նիստ հրաւիրելու համար:

Նշենք, որ «Ելք» դաշինքը աւելի վաղ՝ յունւարի 19-ին եւս մէկ երթ էր նախաձեռնել ընդդէմ թանկացումների եւ հարկային օրէնսգրքի եւ հարկային բեռի աւելացման:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողի՞ արդեօք Հենրիխ Մխիթարեանն «Արսենալ»-ում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։