Հա

Քաղաքական

07/02/2018 - 10:30

ՀՀ ԱԺ փոխնախագահը հանդիպել է դեսպան Սաջջադիի հետ

Փետրւարի 6-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդւարդ Շարմազանովը հանդիպել է ՀՀ-ում Իրանի արտակարգ եւ լիազօր դեսպան Սէյէդ Քազեմ Սաջջադիի հետ:

«alikonline.ir» - Փետրւարի 6-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդւարդ Շարմազանովը հանդիպել է ՀՀ-ում Իրանի արտակարգ եւ լիազօր դեսպան Սէյէդ Քազեմ Սաջջադիի հետ: Այս մասին տեղեկանում ենք «parliament.am»-ից:

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալն արժեւորել է հայ-իրանական յարաբերութիւնների ներկայ մակարդակը՝ այդ համատեքստում ընդգծելով երկու ժողովուրդների դարաւոր բարեկամութիւնը:

Էդւարդ Շարմազանովը դրական է գնահատել Իրանի իշխանութիւնների հաւասարակշռւած դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգաւորման հարցում: Նա կարծիք է յայտնել, որ հակամարտութեանը կրօնական երանգ հաղորդելու բոլոր փորձերը դատապարտելի են եւ ձախողւած՝ որպէս երկու մեծ կրօնների երկխօսութեան լաւագոյն օրինակ վկայակոչելով հայ-իրանական յարաբերութիւնները:

Կողմերն անդրադարձել են նաեւ բազմոլորտ համագործակցութեանը, մասնաւորապէս առեւտրատնտեսական կապերի խթանմանը:

«Մենք շահագրգռւած ենք Իրանի հետ տնտեսական յարաբերութիւնների խորացմամբ: Թէ՛ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցութիւնը եւ թէ՛ ՀՀ-ԵՄ Համապարփակ ու ընդլայնւած գործընկերութեան համաձայնագրի ստորագրումը երկկողմ յարաբերութիւնների լրացուցիչ հնարաւորութիւն են»,- ընդգծել է Էդւարդ Շարմազանովը:

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալը երկկողմ տնտեսական օրակարգի հարցերը հանգամանալի քննարկելու նպատակով առաջարկել է ոլորտային յանձնաժողովների հանդիպումները դարձնել յաճախակի՝ տարբեր ձեւաչափերով:

Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ Մեղրիի ազատ տնտեսական գօտու ընձեռած հնարաւորութիւններն արդիւնաւէտ օգտագործելուն, ներդրումների խթանմանն օժանդակող օրէնսդրութեան բարելաւմանը, այլ հարցերի:

Յարակից լուրեր

  • Միշէլ Աունը ընդունել է Լիբանանի դաշնակցական նախարար Աւետիս Կիտանեանին
    Միշէլ Աունը ընդունել է Լիբանանի դաշնակցական նախարար Աւետիս Կիտանեանին

    Լիբանանի նախագահ Միշէլ Աունն այսօր ընդունել է երկրում զբօսաշրջութեան նախարար, ՀՅԴ անդամ Աւետիս Կիտսանեանին:

  • Հանդիպումները կայացան. այժմ խօսքերը գործնականացնելու ժամանակն է...
    Հանդիպումները կայացան. այժմ խօսքերը գործնականացնելու ժամանակն է...

    Յարգելի ընթերցող, ինչպէս անցնող շաբաթւայ ընթացքում մեր թղթակցութիւնների ընդմիջից ներկայացրինք, կայացան թեհրանահայ համայնքի եռեակ հայաշատ քաղաքամասերի քաղաքացիների հետ Թեհրանի հայոց թեմի Պատգամաւորական ժողովի եւ Թեմական խորհրդի միջեւ անմիջական հանդիպում-քննարկումները:

  • Որեւէ արտառոց բան չկայ վարչապետի հետ մեր հանդիպման ձեւաչափում
    Որեւէ արտառոց բան չկայ վարչապետի հետ մեր հանդիպման ձեւաչափում

    ՀՅԴ հանրային կապերի գրասենեակն հոկտեմբերի 12-ին խիստ լակոնիկ հաղորդագրութիւն տարածեց այն մասին, որ երէկ՝ հոկտեմբերի 11-ին կայացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի եւ ՀՅԴ Բիւրոյի անդամներ Մուրադ Փափազեանի, Սպարտակ Սէյրանեանի եւ ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արսէն Համբարձումեանի հանդիպումը, քննարկւել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակին, առաջիկայ զարգացումներին վերաբերող հարցեր։ Պայմանաւորւածութիւն է ձեռք բերւել առաջիկայ օրերին շարունակել հանդիպումները։

  • Նիկոլ Փաշինեանը հանդիպում է ունեցել ՀՅԴ ներկայացուցիչների հետ
    Նիկոլ Փաշինեանը հանդիպում է ունեցել ՀՅԴ ներկայացուցիչների հետ

    2018 թ. հոկտեմբերի 11-ին կայացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի եւ ՀՅԴ Բիւրոյի անդամներ Մուրադ Փափազեանի, Սպարտակ Սէյրանեանի եւ ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արսէն Համբարձումեանի հանդիպումը:

  • Հասարակական կարծիքի դերը առկայ տնտեսա-քաղաքական գործընթացներում
    Հասարակական կարծիքի դերը առկայ տնտեսա-քաղաքական գործընթացներում

    Հասարակական կարծիքի դրսեւորումը առողջ հասարակական կեանքի ցուցանիշ է եւ սա փաստ է, որը գործնականօրէն ապացուցւած է: Այս մասին բազմիցս խօսել ենք մեր էջերում: Այսօր այդ խօսքի շեշտադրումը օրւայ հրամայական է ու ընթերցողը այսուհետեւ աւելի շատ կը մասնակցի քննարկումների եւ կը զգայ համայնքային- հասարակական հարցերի աւելի լայն անդրադարձների արծարծումը:

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։