Հա

Քաղաքական

07/02/2018

Ֆրանսուա Ռոշբլուան. «Արցախը մեկուսացնելու Ադրբեջանի փորձերն անընդունելի են»

Ֆրանսիա-Արցախ բարեկամութեան շրջանակը կոչ է արել Ֆրանսիայի իշխանութիւններին բաց, անկեղծ եւ կառուցողական երկխօսութեան մէջ մտնել Արցախի Հանրապետութեան ժողովրդավարական ճանապարհով ընտրւած իշխանութիւնների հետ: 

«alikonline.ir» - Ֆրանսիա-Արցախ բարեկամութեան շրջանակը կոչ է արել Ֆրանսիայի իշխանութիւններին բաց, անկեղծ եւ կառուցողական երկխօսութեան մէջ մտնել Արցախի Հանրապետութեան ժողովրդավարական ճանապարհով ընտրւած իշխանութիւնների հետ: Ինչպէս հաղորդում է «Արմէնպրես»-ը, բարեկամութեան շրջանակ տարածած հաղորդագրութեան մէջ շեշտվում է, որ Ֆրանսիայի եւ Արցախի յարաբերութիւնների հաստատմանը ոչինչ չպէտք է խանգարի:

«Ֆրանսիա-Արցախ բարեկամութեան շրջանակը խստօրէն դատապարտում է Ադրբեջանի ոտնձգութիւնները՝ ուղղւած ֆրանսիական հիւպատոսական հիմնարկների հանդէպ, որոնց միջոցով փորձ է արւում խոչընդոտել Արցախի քաղաքացիների ազատ տեղաշարժի իրաւունքը»,- նշւած է յայտարարութեան մէջ:

Արցախի ֆրանսիացի բարեկամները ընդգծում են նաեւ, որ Ադրբեջանի իշխանութիւնները խաղաղութեան դէմ քայլեր են ձեռնարկում՝ խթանելով մեկուսացման քաղաքականութիւնը:

«Ադրբեջանի փորձերը Ֆրանսիային պարտադրել իր աւտորիտար քաղաքական գործելակերպը ուղղակի վրդովեցուցիչ է: Այդ փորձերից են Արցախի քաղաքացիների տեղաշարժի հիմնարար ազատութիւնը խոչընդոտելու անընդունելի փորձերը»,- ասել է Ֆրանսիա-Արցախի բարեկամութեան շրջանակի նախագահ Ֆրանսուա Ռոշբլուանը: Նա նաեւ շեշտել է, որ նման գործելակերպը հակասում է 1994 թւականին ստորագրւած եռակողմ հրադադարի ոգուն եւ տառին:

«Անիրատեսական է խնդրի լուծման որեւէ յոյս ունենալ առանց հաշւի առնելու Արցախի բնակչութեան կարծիքը, որն արտայայտւում է ժողովրդավարական կերպով ընտրւած իր ներկայացուցիչների միջոցով»,- ամփոփել է Ֆրանսուա Ռոշբլուանը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։