Print this page
07/02/2018 - 09:30

Դաւիթ Բաբայեանն արտահերթ ընտրութիւններ անցկացնելու Ալիեւի քայլը սեփական ժողովրդի նկատմամբ անյարգալից վերաբերմունք է համարում

Արտահերթ ընտրութիւններ անցկացնելու Ադրբեջանի նախագահի քայլն անյարգալից վերաբերմունք է սեփական ժողովրդի նկատմամբ:

«Որքան ուշ լինեն ընտրութիւններն, այդքան նախագահը պէտք է ստիպւած լինէր կարգաւորել որոշ հարցեր՝ կապւած համաներման հետ, գիտէք, եւրոպական կառոյցներն են ստիպում, լուծել ներքին խնդիրներ: Հետեւաբար, սա բարդութիւններից խուսափելու, իրավիճակը քողարկելու քայլ է»,- ասաց Դաւիթ Բաբայեանը:

«alikonline.ir» - Արտահերթ ընտրութիւններ անցկացնելու Ադրբեջանի նախագահի քայլն անյարգալից վերաբերմունք է սեփական ժողովրդի նկատմամբ: «Արմէնպրես»-ի հետ զրոյցում նման կարծիք յայտնեց Արցախի Հանրապետութեան նախագահի մամուլի քարտուղար Դաւիթ Բաբայեանը:

«Որքան ուշ լինեն ընտրութիւններն, այդքան նախագահը պէտք է ստիպւած լինէր կարգաւորել որոշ հարցեր՝ կապւած համաներման հետ, գիտէք, եւրոպական կառոյցներն են ստիպում, լուծել ներքին խնդիրներ: Հետեւաբար, սա բարդութիւններից խուսափելու, իրավիճակը քողարկելու քայլ է»,- ասաց Դաւիթ Բաբայեանը:

Ինչ վերաբերում է սահմանին հնարաւոր սադրանքներին, ապա Դաւիթ Բաբայեանը նշեց, որ բնական է, որ այս պարագայում շատերն են այդ մասին մտածում, սակայն չի կարծում, որ արտահերթ ընտրութիւններ անցկացնելու քայլը կապւած է հնարաւոր սադրանքներ հետ:

«Նախ եւ առաջ բոլորի համար պարզ է, որ Ալիեւն ինքն իրեն անցկացնելու է այդ ընտրութիւններում: Մենք գիտենք, որ անկախ նրանից երբ եւ ինչպէս են անցկացւելու ընտրութիւնները Ալիեւից կարելի է սպասել ամէն ինչ, հետեւաբար մեր պատրաստւածութեան աստիճանը միշտ բարձր է: Եթէ այդ քայլն ուղղւած լինէր ինչ-որ սադրանքներ իրականացնելուն, ապա այդ դէպքում ինքը կորցնում է անակնկալի բերելու գործօնը, որը կարեւոր է ագրեսորի համար: Հետեւաբար` կարծում եմ, այստեղ այլ հաշւարկներ են»,- ասաց Դաւիթ Բաբայեանը:

Նա ընդգծեց, որ անկախ ամէն ինչից, թէ ինչ իրավիճակ է, ինչ փոփոխութիւնն են, Պաշտպանութեան բանակը պատրաստւածութիւնը միշտ ամենաբարձր մակարդակի վրայ է: «Ի դէմ Ադրբեջանի, մենք գործ ունենք ահաբեկչական պետութեան հետ, որից ամէն ինչ սպասելի է: Հետեւաբար` մենք միշտ պատրաստ ենք»,- յաւելեց Դաւիթ Բաբայեանը:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ստորագրել է հրամանագիր երկրում արտահերթ նախագահական ընտրութիւններ անցկացնելու վերաբերեալ: Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրութիւնները նշանակւել են 2018 թւականի ապրիլի 11-ին: 2018 թւականին լրանում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի պաշտօնավարման ժամկէտը: Նախագահական ընտրութիւնները պէտք է տեղի ունենային հոկտեմբերի 17-ին: Ադրբեջանի կենտրոնական ընտրական յանձնաժողովին յանձնարարւել է ապահովել ընտրութիւնների անցկացումը՝ համաձայն Ընտրական օրէնսգրքի:

Յարակից լուրեր