Հա

Քաղաքական

Շաբաթ, 10 Փետրւարի 2018 08:10

Բաքւից հնչող յայտարարութիւնները վկայում են, թէ ինչպէս է Բաքուն արձագանգում եռանախագահների կոչերին. ՀՀ նախագահն ընդունել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին

ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանը փետրւարի 9-ին ընդունել է տարածաշրջանային այցելութեան շրջանակներում Երևան ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (Ռուսաստան), Էնդրիւ Շեֆէրին (ԱՄՆ), Ստեֆան Վիսկոնտիին (Ֆրանսիա) եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջէյ Կասպրչիկին:

«alikonline.ir» - ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանը փետրւարի 9-ին ընդունել է տարածաշրջանային այցելութեան շրջանակներում Երևան ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (Ռուսաստան), Էնդրիւ Շեֆէրին (ԱՄՆ), Ստեֆան Վիսկոնտիին (Ֆրանսիա) եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջէյ Կասպրչիկին: Փոխանցում է «tert.am»-ը:

Համանախագահները Սերժ Սարգսեանին ներկայացրել են Բաքւում իրենց ունեցած հանդիպումների արդիւնքները:

ՀՀ նախագահը համանախագահների ուշադրութիւնը հրաւիրելով Բաքւից հնչող վերջին յայտարարութիւնների վրայ, նշել է, որ դրանք եւս մէկ վկայութիւն են, թէ որքան հեռու է Ադրբեջանը Մինսկի խմբի համանախագահների առաջարկութիւնների հիման վրայ ղարաբաղեան հիմնախնդրի բանակցային գործընթացն առաջ մղելու պատրաստակամութիւնից, ինչպէս նաեւ ցոյց են տալիս, թէ ինչպէս է Բաքուն արձագանգում հասարակութիւնները խաղաղութեան պատրաստելու եռանախագահների շարունակական կոչերին։

Հանդիպման մասնակիցները կարեւորել են բանակցային գործընթացում հակամարտութեան խաղաղ կարգաւորմանն ուղղւած յանձնառութիւններին կողմերի հաւատարմութիւնը, ինչպէս նաեւ Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի եւ Ժնեւի գագաթնաժողովներին ձեռք բերւած պայմանաւորւածութիւնների կատարման անհրաժեշտութիւնը:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ՀՀ նախագահին տեղեկացրել են իրենց առաջիկայ աշխատանքային ծրագրերի վերաբերեալ։

Նախագահ սարգսեանը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամութիւնը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ շարունակելու բանակցային խաղաղ ճանապարհով հակամարտութեան կարգաւորմանն ուղղւած ջանքերը:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողի՞ արդեօք Հենրիխ Մխիթարեանն «Արսենալ»-ում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։