Հա

Քաղաքական

Շաբաթ, 10 Փետրւարի 2018 08:20

Արմէն Սարգսեանը հանդիպել է Բակօ Սահակեանին

Արցախի Հանրապետութեան նախագահ Բակօ Սահակեանը փետրւարի 9-ին ընդունել է ՀՀԿ կողմից առաջադրւած Հայաստանի Հանրապետութեան նախագահի թեկնածու Արմէն Սարգսեանին:

«alikonline.ir» - Արցախի Հանրապետութեան նախագահ Բակօ Սահակեանը փետրւարի 9-ին ընդունել է ՀՀԿ կողմից առաջադրւած Հայաստանի Հանրապետութեան նախագահի թեկնածու Արմէն Սարգսեանին: Առանձնազրոյցից յետոյ հանդիպումը շարունակւել է ընդլայնւած կազմով: Տեղեկացնում է «yerkir.am»-ը:

Քննարկւել է պետականաշինութեանը, հայկական երկու պետութիւնների համագործակցութեանը, Հայաստան-Արցախ-Սփիւռք եռամիասնութեան ամրապնդմանը, ներքին ու արտաքին քաղաքականութեանը եւ տարածաշրջանային գործընթացներին վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Նախագահ Սահակեանը կարեւորել է Արմէն Սարգսեանի այցն Արցախ եւ նրա նախատեսած հանդիպումներն Արցախում՝ ընդգծելով, որ դա արտացոլում է Արցախի կարեւոր տեղն ու դերը հայոց պետականութեան համար եւ հայ ժողովրդի կեանքում:

Հանդիպմանը մասնակցում էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսեանը, ԱՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլեանը, պետնախարար Արայիկ Յարութիւնեանը, պաշտօնատար այլ անձինք:

Յարակից Հրապարակումներ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։