Հա

Քաղաքական

10/02/2018 - 12:40

Ո՞րն է արցախեան օրակարգը. Արմէն Սարգսեանը Ստեփանակերտում հանդէս է եկել ճեպազրոյցով

Արցախի հիմնահարցի լուծմանը պէտք է հասնել միայն բանակցային ճանապարհով: «Արցախպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ այս մասին Արցախի Հանրապետութեան նախագահ Բակօ Սահակեանի հետ հանդիպումից յետոյ լրագրողների հետ կայացած ճեպազրոյցում ասել է ՀՀԿ-ի կողմից առաջադրւած Հայաստանի Հանրապետութեան նախագահի թեկնածու Արմէն Սարգսեանն՝ ընդգծելով, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքոյ պէտք է շարունակել հակամարտութեան խաղաղ կարգաւորման գործընթացը: 

«alikonline.ir» - Արցախի հիմնահարցի լուծմանը պէտք է հասնել միայն բանակցային ճանապարհով: «Արցախպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ այս մասին Արցախի Հանրապետութեան նախագահ Բակօ Սահակեանի հետ հանդիպումից յետոյ լրագրողների հետ կայացած ճեպազրոյցում ասել է ՀՀԿ-ի կողմից առաջադրւած Հայաստանի Հանրապետութեան նախագահի թեկնածու Արմէն Սարգսեանն՝ ընդգծելով, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքոյ պէտք է շարունակել հակամարտութեան խաղաղ կարգաւորման գործընթացը: Տեղեկացնում է «yerkir.am»-ը:

Անդրադառնալով արցախեան այցին՝ Ա. Սարգսեանը նշել է, որ այն շատ կարեւոր էր, քանի որ անմիջապէս Արցախի նախագահից  է տեղեկացել  վերջին տարիներին Արցախի կեանքում արձանագրւած յաջողութիւնների, տնտեսութեան զարգացման եւ առկայ խնդիրների մասին: «Նախագահի հետ հնարաւորութիւն ունեցայ երկար զրուցելու եւ ստացայ ինձ հետաքրքրող հարցերի պատասխանները: Ցանկանում եմ շեշտել, որ բազմիցս առիթներ եմ ստեղծել՝ Արցախ այցելելու, եւ, որպէս ազատ քաղաքացի, շրջագայելու, բայց այս այցը որակապէս այլ բնոյթ ունէր, եւ ես շատ ուրախ եմ դրա համար»,- ասել է Ա. Սարգսեանը եւ աւելացրել, որ բացի Բակօ Սահակեանի եւ ԱՀ բարձրաստիճան ղեկավարների հետ հանդիպումներից, արցախեան այցի օրակարգում նախատեսւած է նաեւ կրթօջախներ այցելելը: 

Ա. Սարգսեանի խօսքով՝ ինչպէս Հայաստանի, այնպէս էլ Արցախի համար օրախնդիր հարցը որակեալ կրթութիւն ապահովելն է: Եւ ՀՀ Նախագահի պաշտօնի հնարաւոր ստանձման դէպքում՝ նա հիմնական առաջնահերթութիւններից է համարելու կրթական բարձրակարգ համակարգ ստեղծելը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։