Հա

Քաղաքական

Երկուշաբթի, 12 Փետրւարի 2018 07:55

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Բաքւում եւ Երեւանում տեղի ունեցած հանդիպումներից յետոյ հանդէս են եկել յայտարարութեամբ

Իգոր Պոպովը, Ստեֆան Վիսկոնտին եւ Էնդրու Շոֆէրը ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջէյ Կասպրչիկի հետ միասին փետրւարի 7-ին Բաքւում հանդիպել են նախագահ Իլհամ Ալիեւի հետ, իսկ փետրւարի 9-ին Երեւանում՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանի հետ: Երկու մայրաքաղաքներում նրանք նաեւ խորհրդակցութիւններ են անցկացրել արտաքին գործերի նախարարների հետ:

«alikonline.ir» - Իգոր Պոպովը, Ստեֆան Վիսկոնտին եւ Էնդրու Շոֆէրը ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջէյ Կասպրչիկի հետ միասին փետրւարի 7-ին Բաքւում հանդիպել են նախագահ Իլհամ Ալիեւի հետ, իսկ փետրւարի 9-ին Երեւանում՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանի հետ: Երկու մայրաքաղաքներում նրանք նաեւ խորհրդակցութիւններ են անցկացրել արտաքին գործերի նախարարների հետ: Տեղեկացնում է «tert.am»-ը:

«Համանախագահները դէ ֆակտօ իշխանութիւնների հետ հանդիպելու նպատակով 9-ից 11-ը նաեւ այցելել են Լեռնային Ղարաբաղ: Նրանք այցելել են Կովսական, Սանասար, Ակնա, Բերձոր եւ Քարվաճառ:

Համանախագահներն ընդգծել են 2017 թւականի հոկտեմբերին Ժնեւի, ինչպէս նաեւ նախորդ գագաթնաժողովների, մասնաւորապէս՝ Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում, ընթացքում կողմերի ստանձնած բոլոր պարտաւորութիւնների բարեխղճօրէն կատարման կարեւորութիւնը»,- նշւում է յայտարարութեան մէջ:

Միջնորդները խորը մտահոգութիւն են յայտնել շփման գծում վերջին զոհի կապակցութեամբ եւ կոչ արել կողմերին լրացուցիչ քայլեր ձեռնարկել լարւածութեան նւազեցման եւ հրադադարի պահպանման համար, ինչպէս համաձայնեցւել էր Ժնեւում:

Միջնորդները նաեւ կոչ են արել կողմերին ձեռնպահ մնալ բորբոքային յայտարարութիւններից եւ սադրիչ գործողութիւններից: «Համանախագահները կրկին յայտարարում են Հելսինկեան ակտի հիմնական սկզբունքների հիման վրայ՝ ներառեալ ուժի չկիրառումը, տարածքային ամբողջականութիւնը եւ ազգերի ինքնորոշման հաւասար իրաւունքները, հակամարտութեան խաղաղ լուծում գտնելու համար կողմերին օգնելու իրենց պատրաստակամութեան մասին: Համանախագահները ողջունել են կողմերի՝ ինտենսիւ բանակցութիւնները շարունակելու մտադրութիւնը՝ հաշւի առնելով ներկայիս ընտրական շրջանը»,- ասւում է յայտարարութեան մէջ:

Յարակից Հրապարակումներ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։