Հա

Քաղաքական

Երկուշաբթի, 12 Փետրւարի 2018 11:30

Ա. Ռուստամեան. «Այս ընտրական օրէնսգրքով մանդատ կարող է ստանալ այն թեկնածուն, որն աւելի քիչ ձայն է ստացել. սա չի կարող ժողովրդավարական համարւել»

ՀՅԴ գերագոյն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ-ում Դաշնակցութիւն խմբակցութեան ղեկավար Արմէն Ռուստամեանը «Արմենիա» հեռուստաընկերութեան եթերում, անդրադառնալով այն հարցին, թէ ժամանակին կողմ քւէարկելով ռէյտինգային ընտրակարգ ներկայացնող օրէնսգրքին, հիմա ինչու են հանդէս գալիս այն փոփոխելու առաջարկով, նշել է.

«Մեզ համար շատ կարեւոր էր ընտրական գործընթացների նկատմամբ հանրային վստահութիւնը մեծացնելու խնդիրը, եւ մենք յանուն կոնսենսուսի կողմ քւէարկեցինք ընտրական օրենսգրքին»:

«alikonline.ir» - ՀՅԴ գերագոյն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ-ում Դաշնակցութիւն խմբակցութեան ղեկավար Արմէն Ռուստամեանը «Արմենիա» հեռուստաընկերութեան եթերում, անդրադառնալով այն հարցին, թէ ժամանակին կողմ քւէարկելով ռէյտինգային ընտրակարգ ներկայացնող օրէնսգրքին, հիմա ինչու են հանդէս գալիս այն փոփոխելու առաջարկով, նշել է.

«Մեզ համար շատ կարեւոր էր ընտրական գործընթացների նկատմամբ հանրային վստահութիւնը մեծացնելու խնդիրը, եւ մենք յանուն կոնսենսուսի կողմ քւէարկեցինք ընտրական օրենսգրքին»: Տեղեկացնում է «tert.am»-ը:

Ռուստամեանն ընդգծել է, որ իրենք դէմ են եղել ռէյտինգային ընտրակարգին, որովհետեւ դա շեղում էր դասական համամասնական ընտրակարգից:

«Մենք կողմ էինք վերապահումով»,- նշել է պատգամաւորը:

Հարցին, թէ արդեօք իրենք կողմ են ամբողջութեամբ համամասնական ընտրակարգի անցնելուն, ՀՅԴ ներկայացուցիչը պատասխանել է, որ համամասնական ընտրակարգի երկու տարբերակ կայ ընդունւած. իրենք կողմ են, որ որեւէ տարբերակի վրայ կենտրոնանան:

«Տարբերակներից մէկով՝ բաց ցանկի ռէյտինգով է որոշւում, թէ ստացած մանդատներն ինչպէս պէտք է բաշխւեն կուսակցութեան անդամների միջեւ: Կուսակցութիւնը 10 մանդատ է ստացել, բայց պատգամաւոր պէտք է դառնան ոչ թէ առաջին տասը, ինչպէս գրւած է ցանկով, այլ ընտրողը պէտք է որոշի, թէ յատկապէս որ տասը: Դրա համար ընտրողը քւէարկում է նաեւ անձին: Երկրորդ տարբերակը դասական փակ ցանկն է, որը մենք բազմիցս կիրառել ենք: Կուսակցութիւնն ինչպէս գրել է ցանկը, ներկայացրել է, ըստ մանդատների քանակի էլ այդ կուսակցութիւնից դառնում են պատգամաւոր: Մեզ մօտ ռէյտինգայինն է, բայց ռէյտինգը, ըստ էութեան, վերաբերում է ոչ թէ անձին, այլ տարածքներին»:

Արմէն Ռուստամեանը յիշեցրել է, որ ունէինք 13 տարածք, այդ 13 տարածքով էլ կատարւում էր ռէյտինգաւորումը, որից յետոյ տւեալ տարածքում առաջադրւած թեկնածուին էր հասնում մանդատը: Սա, ըստ ՀՅԴ-ական պատգամաւորի, անուղղակի ռէյտինգաւորում է:

«Ընտրութիւնները ցոյց տւեցին, այս մասին մենք զգուշացնում էինք, որ մանդատ է ստանում մէկը, որն աւելի քիչ ձայն է ստացել, քան միւսը: Սա չի կարող ժողովրդավարական համարւել, քանի որ ընտրութեան իմաստը ձայների քանակ հաշւելն է եւ ըստ ձայների քանակի մանդատ ստանալը: Այսինքն՝ անուղղակի ձեւով, ինչ է թէ այդ տարածքում թեկնածուն շատ ձայն է ստացել, մանդատ է ստանում, իսկ մէկ այլ տեղում մէկ ուրիշը մի քանի անգամ աւելի շատ ձայն է ստացել, բայց չի կարողանում մանդատ ձեռք բերել: Այդ փաստը մենք ունէնք»,- եզրափակել է Արմէն Ռուստամեանը:  

Յարակից Հրապարակումներ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։