Հա

Քաղաքական

13/02/2018

Դիւերսիա՝ առանց դիւերսանտների. ադրբեջանական վառ երեւակայութեան արդիւնքը

Ադրբեջանական լրատւամիջոցները լուրեր են շրջանառում, իբրեւ թէ կանխել են հայկական կողմի դիւերսիոն փորձը:

«alikonline.ir» - Ադրբեջանական լրատւամիջոցները լուրեր են շրջանառում, իբրեւ թէ կանխել են հայկական կողմի դիւերսիոն փորձը: Լուրերին զուգահեռ` նաեւ տեսանիւթ էր տարածւում, որը, ըստ ադրբեջանցիների տրամաբանութեան, «հաստատում» է դիւերսիոն փորձի մանրամասները: Սակայն տեսանիւթն աւելի շատ ժպիտ կարող է առաջացնել ադրբեջանական տրամաբանութեան կառուցողականութեան շուրջ: Տեղեկացնում է «yerkir.am»-ը:

ՀՀ պաշտպանութեան նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Յովհաննիսեանը նոյնպէս անդրադարձել է շրջանառւող լուրերին՝ գրելով. «Միայն ադրբեջանցիների պատկերացմամբ հայ դիւերսանտները սպիտակ համարներով ՈւԱԶ-ով կը գնային դիւերսիայի։ Իսկ մեքենան ինչո՞ւ է հետեւով նկարւած, կամ եթէ նկատելէք մեքենան, դիւերսանտներն ո՞ւր են»։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։