Հա

Քաղաքական

13/02/2018

Քանի դեռ Ադրբեջանը զառանցում է, ղարաբաղեան հակամարտութիւնը չի լուծւի

Ադրբեջանի մաքսիմալիստական մօտեցումը եւ Երեւանի ու Զանգեզուրը զաւթելու մասին յայտարարութիւնները թոյլ չեն տալիս առաջընթաց արձանագրել բանակցութիւններում, կարծում է ՀՀ նախագահը։ Գրում է «armeniansputnik.am»-ը:

«alikonline.ir» - Ադրբեջանի մաքսիմալիստական մօտեցումը եւ Երեւանի ու Զանգեզուրը զաւթելու մասին յայտարարութիւնները թոյլ չեն տալիս առաջընթաց արձանագրել բանակցութիւններում, կարծում է ՀՀ նախագահը։ Գրում է «armeniansputnik.am»-ը:

Ղարաբաղեան հակամարտութիւնը չի լուծխի, քանի դեռ Ադրբեջանը «անուրջների գրկում» է, ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանը Բուլղարիայի գործընկեր Ռումէն Ռադեւի հետ Երեւանում կայացած համատեղ ասուլիսի ժամանակ։

Փետրւարի 8-ին «Ենի Ադրբեջան» կուսակցութեան 6-րդ համագումարում Իլհամ Ալիեւը յայտարարել է, որ «Էրիւանը Ադրբեջանի պատմական հողն է, եւ ադրբեջանցիներին պէտք է վերադարձնել այնտեղ»։ Նա նաեւ նշել է, որ Հայաստանը դուրս է մնում տարածաշրջանային բոլոր նախագծերից, եւ այդ մեկուսացման քաղաքականութիւնը շարունակւելու է այնքան, մինչեւ «ադրբեջանական հողերը» չազատագրւեն։

Ըստ Սերժ Սարգսեանի` ընտրութիւնների արտահերթ անցկացման պատճառների մասին գիտեն միայն Ալիեւն ու մի քանի մարդ։ ՀՀ նախագահը չի կարծում, որ պատճառը կարող է լինել արցախեան հակամարտութիւնը հնարաւորինս արագ լուծելու ձգտումը։

«Ադրբեջանը նախորդ տարիներին մի շարք հնարաւորութիւններ ունէր հակամարտութիւնը խաղաղ լուծելու համար։ Սակայն նրանց գործողութիւնները հանգեցրին նրան, որ այսօր մենք կարող ենք խօսել միայն կորցրած հնարաւորութիւնների մասին»,- ասաց Սարգսեանը։

Նա ընդգծեց, որ Ադրբեջանում անկախ խորհրդարանական կամ նախագահական ընտրութիւններից, արցախեան հակամարտութիւնը կարող է լուծում ստանալ միայն մի դէպքում. եթէ Ադրբեջանը հրաժարւի իր մաքսիմալիստական, անիրատեսական սպասումներից։

«Մինչ այդ, քանի դեռ Ադրբեջանը շարունակելու է մնալ անուրջների գրկում եւ զառանցել Երեւանն ու Զանգեզուրը զաւթելու մասին, մենք չենք կարող յոյս ունենալ, որ հակամարտութիւնը կարող է լուծւել», - ասաց Սարգսեանը։

Նա նշեց, որ Հայաստանը պատրաստ է ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում բանակցութիւններն աւելի ինտենսիւ դարձնել, թուլացնել լարւածութիւնը եւ հարցի լուծման հասնել։

ՀՀ նախագահը երախտիքի խօսքեր ասաց Բուլղարիայի նախագահին արցախեան հակամարտութեան վերաբերեալ հաւասարակշիռ դիրքորոշում ունենալու համար։ Նրա խօսքով` Սոֆիան միշտ աջակցել է ԵՄ դիրքորոշմանը եւ կողմ է հանդէս եկել հակամարտութեան խաղաղ լուծման համար։

ՀՀ նախագահը նշեց, որ Ադրբեջանի յայտարարութիւնն այն մասին, որ Բուլղարիայի նախագահի` Բաքու կատարած այցի ժամանակ նրանք շնորհակալութիւն են յայտնել Սոֆիային հակամարտութեան վերաբերեալ իրենց դիրքորոշման համար, սադրանք է։

Բուլղարիայի նախագահն իր հերթին յայտնեց, որ արցախեան հակամարտութիւնը կարելի է լուծել միայն խաղաղ ճանապարհով, համանախագահների միջնորդութեամբ եւ ԵՄ-ի աջակցութեամբ։

Նա նշեց, որ բանակցութիւններում կարեւոր դեր պէտք է խաղայ երկու երկրների նախագահների երկխօսութիւնը, իսկ կողմերը պէտք է առաջնորդւեն ոչ թէ զգացմունքներով, այլ խոհեմութեամբ։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։