Հա

Քաղաքական

13/02/2018 - 08:40

ՀՀ նախագահի նստավայրում տեղի են ունեցել հայ-բուլղարական բարձր մակարդակի բանակցութիւններ

Բուլղարիայի նախագահի պետական այցի շրջանակներում ՀՀ նախագահի նստավայրում երէկ նախագահներ Սերժ Սարգսեանի եւ Ռումէն Ռադեւի առանձնազրոյցից յետոյ կայացել են ընդլայնւած կազմով բանակցութիւններ՝ երկու երկրների պատւիրակութիւնների մասնակցութեամբ, որից յետոյ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետութեան եւ Բուլղարիայի Հանրապետութեան միջեւ մի շարք ոլորտներում երկկողմ համագործակցութեան ընդլայնմանն ու խորացմանն ուղղւած փաստաթղթերի ստորագրման արարողութիւն:

«alikonline.ir» - Բուլղարիայի նախագահի պետական այցի շրջանակներում ՀՀ նախագահի նստավայրում երէկ նախագահներ Սերժ Սարգսեանի եւ Ռումէն Ռադեւի առանձնազրոյցից յետոյ կայացել են ընդլայնւած կազմով բանակցութիւններ՝ երկու երկրների պատւիրակութիւնների մասնակցութեամբ, որից յետոյ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետութեան եւ Բուլղարիայի Հանրապետութեան միջեւ մի շարք ոլորտներում երկկողմ համագործակցութեան ընդլայնմանն ու խորացմանն ուղղւած փաստաթղթերի ստորագրման արարողութիւն: Տեղեկացնում է «president.am»-ը:

Մասնաւորապէս ստորագրւել են՝ «Հայաստանի Հանրապետութեան կառավարութեան եւ Բուլղարիայի Հանրապետութեան կառավարութեան միջեւ գաղտնի տեղեկատւութեան փոխադարձ պաշտպանութեան մասին» համաձայնագիրը, «Հայաստանի Հանրապետութեան եւ Բուլղարիայի Հանրապետութեւան միջեւ աշխատանքային միգրացիայի կանոնակարգման մասին» համաձայնագիրը, «Հայաստանի Հանրապետութեան կառավարութեան եւ Բուլղարիայի Հանրապետութեան կառավարութեան միջեւ տեղեկատւական տեխնոլոգիաների եւ կապի ոլորտներում համագործակցութեան մասին» համաձայնագիրը, «Հայաստանի Հանրապետութեան մշակոյթի նախարարութեան եւ Բուլղարիայի Հանրապետութեան մշակոյթի նախարարութեան միջեւ մշակոյթի բնագաւառում 2018-2020 թւականների համագործակցութեան մասին» գործնական ծրագիրը:

Նախագահներ Սերժ Սարգսեանը եւ Ռումէն Ռադեւը հանդիպման արդիւնքներն ամփոփել են զանգւածային լրատւամիջոցների ներկայացուցիչների առջեւ յայտարարություններով: Հայաստանի եւ Բուլղարիայի նախագահները պատասխանել են նաեւ լրագրողներին հետաքրքրող հարցերին:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։