Հա

Քաղաքական

Երեքշաբթի, 13 Փետրւարի 2018 09:50

Թեւան Պօղոսեան. «Թղթէ շերեփի ժամանակները վաղուց անցել են»

Եթէ մեր յոյսն այն է, որ պէտք է նստենք, ոչինչ չանենք, իսկ ԵԱՀԿ Մինսկի խումբը համբուրի մեր ճակատը եւ ասի, որ շատ լաւն ենք, նման բան չի լինելու։ ՄԽ անդամ երկրները շահեր ունեն, մենք էլ մեր երկրի շահերով պէտք է առաջնորդւենք։ Մեր գործողութիւնները պէտք է պլանաւորւած լինեն ըստ այն բանի, թէ որտեղ են մեր շահերը։ Իսկ մեր շահն այն է, որ անկախ Մինսկի խմբի առկայութիւնից՝ որեւէ օր զոհ չունենանք։

«alikonline.ir» - Եթէ մեր յոյսն այն է, որ պէտք է նստենք, ոչինչ չանենք, իսկ ԵԱՀԿ Մինսկի խումբը համբուրի մեր ճակատը եւ ասի, որ շատ լաւն ենք, նման բան չի լինելու։ ՄԽ անդամ երկրները շահեր ունեն, մենք էլ մեր երկրի շահերով պէտք է առաջնորդւենք։ Մեր գործողութիւնները պէտք է պլանաւորւած լինեն ըստ այն բանի, թէ որտեղ են մեր շահերը։ Իսկ մեր շահն այն է, որ անկախ Մինսկի խմբի առկայութիւնից՝ որեւէ օր զոհ չունենանք։ «Panorama.am»-ի թղթակցի հետ զրոյցում նման տեսակէտ յայտնեց վերլուծաբան Թեւան Պօղոսեանը՝ յաւելելով, որ Հայաստանն իր անվտանգութիւնը պէտք է ապահովի ոչ թէ ԵԱՀԿ Մինսկի խմբի յայտարարութիւններով, այլ սեփական շահերը պաշտպանելով։

Նրա խօսքով, թղթէ շերեփի ժամանակները վաղուց անցել են։ Այժմ անվտանգութիւնը պէտք է պահել երկաթէ շերեփով։

«Ես կանխատեսել էի, որ ունենալու ենք հերթական յայտարարութիւն, որտեղ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կողմերին կոչ էին անելու զերծ մնալ լարւածութիւնից, փորձել հաւատարիմ մնալ պայմանաւորւածութիւններին։ Այսինքն՝ ոչ տարբերութիւն նախորդ յայտարարութիւնների համեմատ։ Եղել է աշխատանքային, հերթական այցելութիւն։ Միգուցէ Երեւանի մասին Ալիեւի յայտարարութիւնը եւ սահամնին ադրբեջանցների կողմից կրկին հայ զինծառայողի սպանելու դէպքը միգուեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համար փոքրիկ «անակնկալներ» են եղել, բայց մեզ համար չպէտք է անակնկալ լինեն։ Մենք պէտք է մեր խնդիրներով առաջնորդւենք, իսկ ՄԽ համանապագահները, հասկանալի է, իրենց երկրների շահերից ելնեով, հերթական յայտարարութիւն են արել»,- ասաց մեր զրուցակիցը։

Յիշեցնենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջէյ Կասպրչիկը փետրւարի 7-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ փետրւարի 9-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեանի հետ հանդիպումներ ունենալուց, այնուհետ փետրւարի 9-ից 11-ը Լեռնային Ղարաբաղ այցից ու ԼՂ դէ ֆակտօ իշխանութիւնների հետ հանդիպումից յետոյ հանդէս են եկել յայտարարութեամբ։

Յայտարարութեամբ համանախագահներն ընդգծում են 2017 թւականի հոկտեմբերին Ժնեւում ու դրան նախորդող՝ Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովներում ստանձնած պարտաւորութիւնների բարեխղճօրէն իրականացման կարեւորութիւնը։

Համանախագահները նաեւ խոր մտահոգութիւն են յայտնել շփման գծում վերջին մարդկային կորուստների առնչութեամբ։

Յարակից Հրապարակումներ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։