Հա

Քաղաքական

13/02/2018

Սէյէդ Քազեմ Սաջջադի. «Աշխատէք 80 մլն. բնակչութիւն ունեցող Իրանի հնարաւորութիւններն ուղղորդել դէպի Հայաստան»

Իրանի նկատմամբ պատժամիջոցների ժամանակահատւածում նաեւ Հայաստանն է յայտնւել դժւարին կացութեան մէջ: Այս մասին ըստ «news.am»-ի, երէկ՝ փետրւարի 12-ին, Երեւանի պետական համալսարանի Միջազգային յարաբերութիւններ ֆակուլտետում իրանագիտութեան դասասենեակի բացման արարողութիւնից յետոյ լրագրողների հետ զրոյցում նշել է Հայաստանում Իրանի դեսպան Սէյէդ Քազեմ Սաջջադին:

«alikonline.ir» - Իրանի նկատմամբ պատժամիջոցների ժամանակահատւածում նաեւ Հայաստանն է յայտնւել դժւարին կացութեան մէջ: Այս մասին ըստ «news.am»-ի, երէկ՝ փետրւարի 12-ին, Երեւանի պետական համալսարանի Միջազգային յարաբերութիւններ ֆակուլտետում իրանագիտութեան դասասենեակի բացման արարողութիւնից յետոյ լրագրողների հետ զրոյցում նշել է Հայաստանում Իրանի դեսպան Սէյէդ Քազեմ Սաջջադին:

Նրա խօսքով, դեռ ղարաբաղեան պատերազմի ժամանակներից Իրանը քայլեր է ձեռնարկում Հայաստանում խաղաղութիւն հաստատելու ուղղութեամբ:

«Վաղ անցեալից քաղաքական յարաբերութիւնները մեր երկու երկրների միջեւ շատ լաւ են եղել։ Մենք բազմաթիւ հնարաւորութիւններ կարող ենք ապահովել Հայաստանի համար։ Իրանում կայ 70 հազարանոց իրանահայ համայնք։ Իրանահայերն Իրանում շատ խաղաղ գոյակցում են այնտեղի մուսուլմանների կողքին, եւ, եթէ իրանահայը Հայաստան է գալիս, դժւար է տարբերակել՝ նա Հայաստանի՞ հայ է, թէ՞ Իրանի։ Աշխատէք 80 մլն. բնակչութիւն ունեցող Իրանի հնարաւորութիւններն ուղղորդել դէպի Հայաստան»,- ընդգծեց դեսպանը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։