Հա

Քաղաքական

14/02/2018

Արցախեան զարթօնքի 30-ամեակը Ստեփանակերտում

Երէկ՝ փետրւարի 13-ին լրացաւ Արցախեան ազգային-ազատագրական շարժման 30-ամեակը: Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կայացաւ բազմահազարանոց միջոցառում` նւիրւած արցախեան շարժման 30-ամեակին, որի ժամանակ ելոյթ ունեցաւ նաեւ Արցախի Հանրապետութեան նախագահ Բակօ Սահակեանը:

«alikonline.ir» - Երէկ՝ փետրւարի 13-ին լրացաւ Արցախեան ազգային-ազատագրական շարժման 30-ամեակը: Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կայացաւ բազմահազարանոց միջոցառում` նւիրւած արցախեան շարժման 30-ամեակին, որի ժամանակ ելոյթ ունեցաւ նաեւ Արցախի Հանրապետութեան նախագահ Բակօ Սահակեանը: Տեղեկացնում է «yerkir.am»-ը:

Միջոցառմանը ներկայ էին Արցախի Հանրապետութեան երկրորդ նախագահ Արկադի Ղուկասեանը, Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսեանը, Արցախեան շարժման վետերաններ, պետական բարձրաստիճան պաշտօնեաներ, Հայաստանի եւ սփիւռքի ներկայացուցիչներ, հիւրեր արտերկրից:

Միջոցառման մասնակիցները պաստառներով, դրոշներով, կոչերով, Ստեփանակերտի կենտրոնական փողոցներով շարժւեցին դէպի Վերածննդի հրապարակ, որտեղ էլ կայացաւ Ղարաբաղեան շարժման 30-ամեակին նւիրւած տօնական միջոցառում:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։