Հա

Քաղաքական

14/02/2018 - 10:40

Թրամփն առաջարկում է կրճատել Հայաստանի ֆինանսական աջակցութիւնը

Դոնալդ Թրամփի վարչակազմը որոշել է զգալիօրէն կրճատել այլ երկրներին տրւող ֆինանսական աջակցութիւնը:

«alikonline.ir» - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կոնգրեսին առաջարկել է կրճատել 2019 թւականի ֆինանսական տարւայ երկրի բիւջէի շրջանակներում Հայաստանին տրւող ֆինանսական աջակցութիւնը։ Տեղեկացնում է «Sputnik» Արմենիան:

Արտաքին օգնութեան զգալի կրճատում նախատեսող բիւջէի համաձայն` Հայաստանը 2019 թւականին օգնութիւն պէտք է ստանայ 3.24 մլն. դոլար` 2018-ին նախատեսված 4 մլն. դոլարի փոխարէն։

Բացի այդ, միջազգային ռազմական կրթութեան ծրագրի շրջանակում ենթադրւում է, որ Վաշինգտոնը Հայաստանին եւս 600 հազար դոլար կը տրամադրի, ինչպէս որ այս տարի։

Հայաստանը թմրանիւթերի նկատմամբ միջազգային վերահսկողութիւն ապահովելու համար 1.5 մլն. դոլար կը ստանայ (նոյնը` 2018 թւականին)։

Սակայն 2019 թւականին Հայաստանը ռազմական օգնութիւն չի ստանայ, թէեւ անցեալ տարի 1 մլն. դոլար էր յատկացւել այդ նպատակներով։

Ինչ վերաբերում է Հարաւային Կովկասի միւս երկրներին, ապա Վրաստանը ֆինանսական աջակցման ծրագրով 25 մլն. դոլար կը ստանայ, Ադրբեջանը` 3 մլն. (2018 թւականին այդ պետութիւնն ընդհանրապէս զրկւած էր օգնութիւնից)։

Միջազգային ռազմական կրթութեան ծրագրով Վրաստանը 2.2 մլն. դոլար կը ստանայ, Ադրբեջանը` 600 հազար դոլար։

Թմրանիւթերի վերահսկման համար Վրաստանը 3 մլն. դոլար կը ստանայ։ Ադրբեջանն այդ ցուցակում չի ընդգրկւել։

Ամերիկյան ԶԼՄ-ները նշում են նաեւ, որ Կոնգրեսը կարող է չհամաձայնել Թրամփի առաջարկած ծրագրերի մի շարք կէտերի հետ, ինչպէս եղաւ անցեալ տարի։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։