Հա

Քաղաքական

15/02/2018 - 09:30

Ինչ ազդակ է ԱՄՆ-ն ուղարկել Արցախին

Ամերիկացիները կարող են Արցախում լայնածաւալ ռազմական գործողութիւններ ակնկալել, քանի որ յոյս ունեն դրանում ներքաշել Ռուսաստանին:

«alikonline.ir» - ԱՄՆ-ն կարող է ձգտել Արցախում լայնածաւալ հակամարտութեան։ «Sputnik» Արմենիայի թղթակցի հետ զրոյցում նման կարծիք յայտնեց քաղաքական եւ ռազմական վերլուծութեան ինստիտուտի փոխտնօրէն Ալեքսանդր Խրամչիխինը` մեկնաբանելով ԱՄՆ-ի ազգային հետախուզութեան զեկոյցը։

ԱՄՆ ազգային հետախուզութեան տնօրէն Դենիէլ Քոութսի` փետրւարի 13-ին հրապարակւած զեկոյցում ասւում է, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծւած լարւածութիւնը կարող է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ լայնածաւալ ռազմական հակամարտութեան վերածւել, որում ամենայն հաւանականութեամբ կը ներգրաււի Ռուսաստանը իր տարածաշրջանային դաշնակցին աջակցելու համար։

«Արցախում ռազմական գործողութիւնների վերսկսման վերաբերեալ բազմիցս ասել եմ, որ վաղ թէ ուշ դա լինելու է։ Թէ երբ` չեմ կարող կանխագուշակել»,- ասաց Խրամչիխինը։

Ինչ վերաբերում է ԱՄՆ ազգային հետախուզութեան զեկույցին, փորձագէտի խօսքով` ամերիկացիները գիտեն` ինչ են ուզում։

«Եթէ խօսենք պատերազմի վերսկսման օրւայ մասին, ապա ցանկացած օրւայ համար կարելի է նման կանխատեսում անել։ Իսկ զեկոյցում թերեւս արտայայտւած է ամերիկացիների ձգտումը։ Ես դա կարող եմ ենթադրել»,- ասաց Խրամչիխինը։

Նրա խօսքով` դա վերաբերում է նաեւ արցախեան հակամարտութեան մէջ Ռուսաստանի ներգրաւմանը։

ԱՄՆ ազգային հետախուզութեան տւեալների համաձայն` փոխհամաձայնութեան ցանկութեան բացակայութիւնը կողմերի մօտ, աճող ներքին ճնշումը, Ադրբեջանի ռազմական ներուժի արդիականացումը, ինչպէս նաեւ Հայաստանի կողմից ռուսական նոր զէնք գնելու փաստը կարող են հանգեցնել 2018 թւականին լայնածաւալ ռազմական գործողութիւնների վերսկսմանը։

Յարակից լուրեր

  • «Ապառաժ»-ի խմբագրական. Կրկին ռազմավարական համաձայնագրի անհրաժեշտութեան մասին
    «Ապառաժ»-ի խմբագրական. Կրկին ռազմավարական համաձայնագրի անհրաժեշտութեան մասին

    Թէեւ ՀՀ վարչապետի վկայութեամբ բանակցութիւններ չեն ընթանում Ադրբեջանի եւ ՀՀ իշխանութիւնների միջեւ, սակայն հանդիպումների, ծանօթութիւնների եւ անցեալի պատմութեան յուշերի փոխանակման արդիւնքում պէտք է խոստովանել, որ ղարաբաղա-ադրբեջանական սահմանային գօտում փոխհրաձգութիւնները նւազել են:

  • ՀՀ վարչապետի Իրան այցի յատկանշելին…
    ՀՀ վարչապետի Իրան այցի յատկանշելին…

    Իրան-Հայաստան յարաբերութիւններում, 2019 թւականի փետրւարի 27-ին ՀՀ վարչապետ Ն. Փաշինեանի եւ նրան ընկերակցող պատւիրակութեան այցը յատկանշական պէտք է համարել, քանի որ. Հայաստանում իշխանափոխութիւնից յետոյ, մտահոգութիւն էր առաջացել այն մասին, թէ հնարաւոր է պաշտօնական Երեւանի քաղաքական արեւելման փոփոխութիւնը՝ հիւսիս-հարաւից դէպի Արեւմուտք: Այլ խօսքով, արեւելեան օրիենտացիան պէտք է, որ զիջէր արեւմտեանին:

  • Թուրքագէտ. ««S-400» համակարգերի գնման շուրջ կնքւած գործարքը Թուրքիայի համար կարող է աշխարհաքաղաքական նշանակութիւն ստանալ»
    Թուրքագէտ. ««S-400» համակարգերի գնման շուրջ կնքւած գործարքը Թուրքիայի համար կարող է աշխարհաքաղաքական նշանակութիւն ստանալ»

    Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ «S-400» համակարգերի գնման շուրջ կնքւած գործարքը կարող է աշխարհաքաղաքական նշանակութիւն ստանալ, քանի որ այդ գործարքի շնորհիւ Թուրքիան հաստատում է վերջին տարիներին իր քաղաքական նոր մօտեցումները տարածաշրջանային զարգացումների նկատմամբ:

  • «Հայրենիք»-ի խմբագրական. Համերաշխութի՞ւն, թէ՞ հայատեացութիւն
    «Հայրենիք»-ի խմբագրական. Համերաշխութի՞ւն, թէ՞ հայատեացութիւն

    Բեղուն գործունէութեան մէջ է ԵԱՀԿ-ի Մինսքի խումբը, որ դրական վերլուծումով հաղորդագրութիւն մը լոյս ընծայած էր, տեղեկացնելով, թէ պատշաճ միջավայրի պահպանման անհրաժեշտութեան դիմաց, կ՛ողջունէ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեանի եւ Ատրպէյճանի նախագահ Իլհամ Ալիեւի միջեւ յառաջիկային սպասուող՝ առաջին ուղղակի շփումներու պատրաստակամութիւնը։

  • Արցախի պետական նախարար Գրիգորի Մարտիրոսեան Լիբանանի մէջ
    Արցախի պետական նախարար Գրիգորի Մարտիրոսեան Լիբանանի մէջ

    16 մարտ 2019-ին սկսաւ Արցախի Հանրապետութեան պետական նախարար Գրիգորի Մարտիրոսեանի Լիբանան այցելութիւնը: Պետական նախարարին կ՛ընկերակցի Արցախի Շահումեան շրջանի վարչակազմի ղեկավար Գագիկ Մարտիրոսեան:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։