Հա

Քաղաքական

Շաբաթ, 17 Փետրւարի 2018 08:20

Արմէն Սարգսեանը համաձայն է դառնալ ՀՀ նախագահ

Արմէն Սարգասեանը համաձայնել է ստանձնել ՀՀ նախագահի պաշտօնը: 

«alikonline.ir» - Արմէն Սարգասեանը համաձայնել է ստանձնել ՀՀ նախագահի պաշտօնը: Տեղեկացնում է «yerkir.am»-ը:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանը փետրւարի 16-ին հանդիպում է ունեցել ՀՀԿ-ի կողմից ՀՀ նախագահի թեկնածու առաջադրւած Արմէն Սարգսեանի հետ, ով ՀՀ ԱԺ մեծամասնութիւն կազմող քաղաքական ուժի առաջարկի վերաբերեալ որոշում կայացնելուց առաջ ՀՀ նախագահի հետ նախորդ հանդիպմանը ժամանակ էր խնդրել, որպէսզի հանդիպումներ ունենայ քաղաքական տարբեր ուժերի, հանրութեան լայն շրջանակները ներկայացնող գիտական, մտաւորական, հասարակական, բարեգործական կազմակերպութիւնների, գործարար եւ աշխատաւորական շրջանակների ներկայացուցիչների, Արցախի Հանրապետութեան ղեկավարութեան եւ սփիւռքահայութիւնը ներկայացնող կառոյցների, կազմակերպութիւնների ու անհատների հետ:

Արմէն Սարգսեանը նշել է, որ նախատեսած հանդիպումներն աւարտել է եւ դրանց արդիւնքում կայացրել իր որոշումն՝ ընդունել առաջարկը:

Նա շնորհակալութիւն է յայտնել նախագահ Սերժ Սարգսեանին եւ ՀՀԿ-ին իր հանդէպ ցուցաբերած վստահութեան եւ մեծ ակնկալիքի համար, նշելով, որ շատ լաւ գիտակցում է՝ ՀՀ նախագահի պաշտօնը բացի պատւաւոր լինելուց, իր մէջ ներառում է հսկայական պատասխանատւութիւն:

«…Պարո՛ն նախագահ, ուզում եմ ընդգծել, որ Ձեր կողմից առաջադրւած խնդիրների շրջանակում ես վստահ եմ, որ կը կարողանամ ամէն ինչ անել, որպէսզի պատւով կատարեմ ինձ վրայ դրւած բարձր պատասխանատւութիւնը, որպէսզի չհիասթափեցնեմ Ձեզ, պարո՛ն նախագահ, եւ այն ակնկալիքները, որ մեր հայրենակիցները կունենան՝ լինի Հայաստանում, Արցախում, թէ Սփիւռքում: Պատրաստ եմ իմ ողջ էութեամբ եւ եռանդով ներգրաււելու այդ շատ պատասխանատու գործին, եթէ, իհարկէ, Ազգային ժողովն ինձ ընտրի որպէս նախագահ»,- ասել է ՀՀԿ-ի կողմից առաջադրւած նախագահի թեկնածու Արմէն Սարգսեանը:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանն էլ յոյս է յայտնել, որ սկսելով Սահմանադրութեամբ նախատեսւած ընթացակարգը, կարձանագրւեն փայլուն արդիւնքներ:

Related items

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։

Joomla-ի վրիպազերծման կառավարակետ

Աշխատաշրջան

Հարցումների հսկման արդյունքները

Հիշողության օգտագործում

ՏԲ-ի հարցումներ