Հա

Քաղաքական

Կիրակի, 04 Մարտի 2018 08:30

Արծրուն Յովհաննիսեան. «Կտրականապէս հերքում եմ, որ հակառակորդը խոցել է հայկական անօդաչու թռչող սարք»

Երբ իրավիճակը մի քիչ հանգիստ է լինում, Ադրբեջանը յօրինում է խոցւած ԱԹՍ-եր, «հայկական դիւերսիոն» խմբեր, եւ այլն, եւ այլն:

«alikonline.ir» - Երբ իրավիճակը մի քիչ հանգիստ է լինում, Ադրբեջանը յօրինում է խոցւած ԱԹՍ-եր, «հայկական դիւերսիոն» խմբեր, եւ այլն, եւ այլն:

Այս մասին «tert.am»-ին յայտնեց ՀՀ պաշտպանութեան նախարարութեան մամուլի խօսնակ Արծրուն Յովհաննիսեանը՝ կտրականապէս հերքելով ադրբեջանական լրատւամիջոցներում տարածւած այն տեղեկատւութիւնը, թէ ադրբեջանական կողմը մարտի 3-ին խոցել է հայկական զինւած ուժերին պատկանող «X-55» անօդաչու թռչող սարքը, որը թռիչք էր իրականացրել Աղդամի ուղղութեամբ:

«Հէնց մի քիչ հանգիստ է լինում, իրենք ինչ ասես յօրինում են. խոցւած ԱԹՍ-եր, «հայկական դիւերսիոն» խմբեր»,- ասաց ՀՀ ՊՆ մամուլի խօսնակը` ի պատասխան հարցի, թէ ինչու է հակառակորդը նման ապատեղեկատւութիւն տարածում:

«Ինչու՝ չեմ կարող ասել, ով կարող է ասել՝ ադրբեջանական քարոզչութիւնը ինչու է այս կամ այն բանն անում»,- ասաց Արծրուն Յովհաննիսեանը:

Related items

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։

Joomla-ի վրիպազերծման կառավարակետ

Աշխատաշրջան

Հարցումների հսկման արդյունքները

Հիշողության օգտագործում

ՏԲ-ի հարցումներ