Հա

Քաղաքական

Կիրակի, 04 Մարտի 2018 08:50

Հայաստանի կառավարութիւնը մեկնաբանել է ամերիկեան պատժամիջոցների ազդեցութեան հնարաւորութիւնը

Հայաստանի կառավարութիւնը արձագանգել է ԱՄՆ պատժամիջոցների հնարաւոր ազդեցութեան մասին լուրերին: Սակայն կառավարութեան արձագանգը չի յստակեցրել այդ հարցը:

«alikonline.ir» - Հայաստանի կառավարութիւնը արձագանգել է ԱՄՆ պատժամիջոցների հնարաւոր ազդեցութեան մասին լուրերին: Սակայն կառավարութեան արձագանգը չի յստակեցրել այդ հարցը: Տեղեկացնում է «news.am»-ը:

Մի շարք ռուսաստանեան ընկերութիւնների դէմ, մասնաւորապէս պաշտպանական ոլորտի, ԱՄՆ նոր պատժամիջոցների մասին տեղեկատւութիւնը վաղուց գոյութիւն ունէր: Տրամաբանական էր ենթադրել, որ դա կարող է ազդել հայկական կողմի վրայ: «Հայկական ժամանակ» թերթը դիմել էր ԱՄՆ դեսպանութեանը՝ խնդրելով բացատրել, թէ որքանով  իրավիճակը կազդի Հայաստանի վրայ:

Հարցմանն ի պատասխան ԱՄՆ դիւանագիտական ներկայացուցչութիւնը հաղորդել է, որ «նախազգուշացում է տրւել այն երկրների կառավարութիւններին եւ մասնաւոր ընկերութիւններին, որոնք ցուցակում ներառւած ռուսական ընկերութիւնների հետ նշանակալի գործարքների դէպքում կարող են պատժամիջոցներ ենթարկւել: Մենք նախօրօք չենք քննարկում մեր պատժամիջոցները: Մենք պատժամիջոցների մասին յայտնում ենք, երբ դրանք կան եւ, եթէ կան»:

Փաստօրէն, դեսպանատան պատասխանում Հայաստանի կառավարութիւնը ուղղակիօրէն չի նշւում, ինչը չի խոչընդոտել լրատւամիջոցին գրել Հայաստանի կառավարութեանը նախազգուշացնելու մասին: Դատելով հերքման բացակայութիւնից՝ դիւանագիտական ակնարկը ճիշտ է ընկալւել:

Այս կապակցութեամբ «news.am»-ի թղթակիցը անմիջապէս դիմել է Հայաստանի կառավարութեանը:

Կառավարութեան մամուլի ծառայութիւնը հարցմանը պատասխանել է. «Ռուսաստանի Դաշնութեան կառավարութեան պաշտպանութեան եւ հետախուզական ոլորտի ընկերութիւնների եւ ստորաբաժանումների ցուցակները, որոնց վրայ տարածւում են պատժամիջոցները, հրապարակւած են ԱՄՆ Պետքարտուղարութեան եւ ԱՄՆ Գանձապետարանների կայքերում եւ հասանելի են լայն լսարանի համար: Մենք նաեւ անհրաժեշտ ենք համարում նշել, որ Հայաստանում ամէն կոնկրետ որոշում քննարկւում եւ ընդունւում է համալիր անվտանգութեան բարձրացման ապահովման համատեքստում»:

Related items

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։

Joomla-ի վրիպազերծման կառավարակետ

Աշխատաշրջան

Հարցումների հսկման արդյունքները

Հիշողության օգտագործում

ՏԲ-ի հարցումներ