Հա

Քաղաքական

07/03/2018 - 11:50

Մեկնարկել է ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի պատւիրակութեան այցն ԱՄՆ

Մարտի 6-ին մեկնարկել է Հայաստանի Հանրապետութեան Ազգային ժողովի Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի պատւիրակութեան այցն Ամերիկայի Միացեալ Նահանգներ: Այցի շրջանակում պատւիրակութեան անդամները հանդիպում են ունեցել Կարնեգի հիմնադրամի փորձագէտների հետ: 

«alikonline.ir» - Մարտի 6-ին մեկնարկել է Հայաստանի Հանրապետութեան Ազգային ժողովի Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի պատւիրակութեան այցն Ամերիկայի Միացեալ Նահանգներ: Այցի շրջանակում պատւիրակութեան անդամները հանդիպում են ունեցել Կարնեգի հիմնադրամի փորձագէտների հետ: Հանդիպմանն անդրադարձ է կատարւել գլոբալ եւ տարածաշրջանային անվտանգութեան ու ՀՀ արտաքին քաղաքականութեան արդի հիմնախնդիրներին, հայ-ամերիկեան յարաբերութիւններին վերաբերող այլ հարցերի: Տեղեկացնում է «yerkir.am»-ը:

Նոյն օրը պատւիրակութեան անդամները հանդիպում են ունեցել Ամերիկայի Հայ Դատի յանձնախմբի անդամների հետ: Հանդիպման շրջանակում անդրադարձ է կատարւել հայ-ամերիկեան յարաբերութիւնների օրակարգում ընդգրկւած հարցերին: Երեկոյեան Վաշինգտոնի Սուրբ Մարիամ հայ առաքելական եկեղեցում պատւիրակութեան պատւին հայ համայնքի անունից կազմակերպւել է ընդունելութիւն:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։