Հա

Քաղաքական

08/03/2018 - 08:40

Հայաստան-ԱՄՆ բարեկամական խումբը հանդիպել է ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով յանձնախմբի հետ

Ամերիկայի Միացեալ Նահանգներ կատարած այցի շրջանակներում Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով յանձնախմբի անդամների հետ։ Հանդիպման ընթացքում պատւիրակութեան անդամները քննարկել են «Հազարամեակի մարտահրաւէր կորպորացիայի» եւ Հայաստանի միջեւ համագործակցութեան հեռանկարները, Հայաստանում գործող իրավիճակը, ինչպէս նաեւ՝ հայ-ամերիկեան յարաբերութիւնների օրակարգը։

«alikonline.ir» - Ամերիկայի Միացեալ Նահանգներ կատարած այցի շրջանակներում Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով յանձնախմբի անդամների հետ։ Հանդիպման ընթացքում պատւիրակութեան անդամները քննարկել են «Հազարամեակի մարտահրաւէր կորպորացիայի» եւ Հայաստանի միջեւ համագործակցութեան հեռանկարները, Հայաստանում գործող իրավիճակը, ինչպէս նաեւ՝ հայ-ամերիկեան յարաբերութիւնների օրակարգը։ Միեւնոյն ժամանակ անդրադարձ է կատարւել Հայաստանում վերջերս տեղի ունեցող զարգացումներին, մասնաւորապէս՝ անցմանը խորհրդարանական կառավարման համակարգին, ինչպէս նաեւ` Հայաստան- Եւրոպական միութիւն համաձայնագրին։ Տեղեկացնում է «yerkir.am»-ը:

ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի ղեկավար Արփինէ Յովհաննիսեանը նաեւ հանդիպում է ունեցել ԱՄՆ Միջազգային Զարգացման Գործակալութեան Եւրոպայի եւ Եւրասիայի գրասենեակի տնօրէնի փոխտեղակալ Գրետչէն Բիրկլի հետ։ Հանդիպման շրջանակներում անդրադարձ է կատարւել ՄԶԳ-ի կողմից Հայաստանում իրականացւած եւ իրականացւող ծրագրերի կարեւորութեանը: Քննարկւել են տեղեկատւական տեխնոլոգիաների, զբօսաշրջութեան, վերականգնւող էներգետիկայի եւ այլ ոլորտներում համագործակցութեան հեռանկարները։ Երկուստեք կարեւորւել են նաեւ համագործակցութեան նոր ձեւաչափ, մասնաւորապէս՝ օժանդակութիւնից անցում դէպի առեւտրային յարաբերութիւնների:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։