Հա

Քաղաքական

11/03/2018 - 10:30

Ադրբեջանն իր բանակն է ցուցադրում. Հայաստանը սպասի՞ նոր սադրանքի

Ադրբեջանի լայնածաւալ զօրավարժութիւններն անցկացւում են երկրում սպասւող ընտրութիւնների ֆոնին, փորձագէտները չեն բացառում, որ ադրբեջանցիները կարող են սադրանքների դիմել։

Ադրբեջանական բանակը մտադիր է լայնածաւալ զօրավարժութիւններ անցկացնել տանկերի եւ զրահատեխնիկայի, հրետանու եւ ինքնաթիռների կիրառմամբ, ուսումնավարժանքները կանցկացւեն երկրի նախագահի ընտրութիւնից առաջ եւ ընդդիմութեան բողոքի ցոյցերի ֆոնին։

«alikonline.ir» - Ադրբեջանի լայնածաւալ զօրավարժութիւններն անցկացւում են երկրում սպասւող ընտրութիւնների ֆոնին, փորձագէտները չեն բացառում, որ ադրբեջանցիները կարող են սադրանքների դիմել։

Ադրբեջանական բանակը մտադիր է լայնածաւալ զօրավարժութիւններ անցկացնել տանկերի եւ զրահատեխնիկայի, հրետանու եւ ինքնաթիռների կիրառմամբ, ուսումնավարժանքները կանցկացւեն երկրի նախագահի ընտրութիւնից առաջ եւ ընդդիմութեան բողոքի ցոյցերի ֆոնին։

Ադրբեջանը յայտարարել է, որ մարտի 12-17-ը կանցկացւեն լայնամասշտաբ զօրավարժութիւններ՝ 25 հազար զինծառայողի մասնակցութեամբ, կը գործարկւեն 250 տանկ եւ զրահատեխնիկա, հազար միաւոր հրետանա-հրանոթային միջոցներ, 50 միաւոր աւիացիա:

«Sputnik» Արմենիայի հետ զրոյցում ռազմական փորձագէտ Հայկ Նահապետեանը նշեց, որ ցանկացած զօրավարժութիւն մի քանի նպատակ է հետապնդում, ամենաակնյայտը` զօրքի մարտունակութիւնը ստուգելն է, թերութիւնները յայտնաբերելն ու վերացնելը։

«Միւս կողմից, ցանկացած զօրավարժութիւն ներքին եւ արտաքին սպառող ունի։ Երկրի ներսում զօրավարժութիւնները պէտք է նպաստեն բնակչութեան շարքերում հայրենասիրական տրամադրութիւնների բարձրացմանը։ Դրանք ցոյց են տալիս բանակի ուժը, հակառակորդին յաղթելու պատրաստականութիւնը»,- ասաց Նահապետեանը։

Սա յատկապէս կարեւոր է երկրում կայանալիք ընտրութիւնների ֆոնին։ Նրա խօսքով` Իլհամ Ալիեւը ժողովրդին ցոյց է տալիս, որ վճռական է տրամադրւած Ադրբեջանի կորցրած տարածքներն ուժով վերցնելու հարցում։

Փորձագէտը չի բացառում, որ նման քանակի զինւորականների եւ տեխնիկայի կիրառումը կարող է նաեւ որոշակի սադրանքի տարր պարունակել։

«Ցանկացած զօրավարժութիւն կարող է ռազմական գործողութեան վերածւել, առաւել եւս, որ զօրքերը մարտական պատրաստւածութեան վիճակում են։ Չեմ բացառում նաեւ այդ սցենարը»,- ասաց Նահապետեանը։

Նրա խօսքով` նման սցենարն ամբողջութեամբ համապատասխանում է ամերիկեան հետախուզութեան զեկոյցի գնահատականին, ըստ որի` Արցախում լայնածաւալ ռազմական գործողութիւնների վերսկսման հաւանականութիւն կայ։ Միւս կողմից` նման ենթադրութիւններ կան սկսած 1994 թւականից, սակայն մինչ օրս պատերազմ չկայ։

Միեւնոյն ժամանակ փորձագէտը կարծում է, որ հակամարտութեան սրացումը, լայնածաւալ ռազմական գործողութիւնների մեկնարկը կը յանգեցնի ՀԱՊԿ-ի, մասնաւորապէս` Ռուսաստանի, ինչպէս նաեւ Թուրքիայի եւ ՆԱՏՕ-ի անդամների ներգրաւմանը։

«Չեմ կարծում եմ, որ Ադրբեջանն այդքան արկածախնդիր է կամ Անկարայի կողմից այնքան ուժեղ ճնշումների է ենթարկւում, որ նման գործողութիւնների դիմի»,- նշեց Նահապետեանը։

Նա կարծում է, որ այսօրւայ պայմաններում այդ զօրավարժութիւնները ուժի ցուցադրում է արտաքին աշխարհի համար եւ վճռականութեան ցուցադրում` ներքին լսարանի համար։ Ադրբեջանի իշխանութիւնները, որպէս մարտի դաշտում պարտութիւն կրած երկիր, պէտք է ցուցադրեն իրենց ուժը` ընտրութիւններում ձայներ ստանալու համար։

Արեւելագէտ Արտեoմ Տoնոյեանն իր հերթին «Sputnik» Արմենիայի հետ զրոյցում նշեց, որ Ադրբեջանում ցանկացած զօրավարժութիւն հակահայկական ուղղւածութիւն է ենթադրում։

«Սակայն այս դէպքում, ամենայն հաւանականութեամբ, դրանք ներքաղաքական իրավիճակով են պայմանաւորւած։ Նախագահական ընտրութիւններ են սպասւում, ու թէեւ հիմնական ընդդիմադիր ուժերն այդ ընտրութիւններին չեն մասնակցում, նրանք յայտարարել են համազգային ցոյցեր անցկացնելու մասին` սկսած մարտի 10-ից»,- ասաց Տօնոյեանը։

Նրա խօսքով` Ադրբեջանի իշխանութիւնը փորձում է վախեցնել ժողովրդին ռազմական գործողութիւնները վերսկսելու հնարաւորութեամբ։ Տարբեր փորձագէտների միջոցով նրանք ԶԼՄ-ներում կարծիքներ էին տարածում այն մասին, որ առաջիկայում ռազմական գործողութիւնները կարող են վերսկսւել։

Ժողովրդին լարւածութեան մէջ պահելով` Ադրբեջանի ղեկավարութիւնը փորձում է բացառել ցանկացած տիպի ներքաղաքային գործընթացներ, որոնք կարող են սպառնալ իշխանութեանը։

«Չի բացառւում, որ լարւածութիւնն ուժեղացնելու համար ադրբեջանցիները կարող են սադրանքի գնալ սահմանի վրայ, հայկական կողմը պէտք է ուշադիր լինի, եւ այդ մասին այստեղ տեղեակ են»,- ասաց Տոնոյեանը։

Նա նշեց, որ նոյնիսկ զօրավարժութիւն անցկացնելու մասին յայտարարութեան մէջ Ադրբեջանի ՊՆ-ն նշել է, որ մշակւելու է «պաշտպանութիւնն ու հակագրոհը», ինչով իշխանութիւնները հասարակութեանը յուշում են, թէ հայերն իբր կարող են յարձակում գործել։

Փետրւարի 5-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը արտահերթ նախագահական ընտրութիւններ անցկացնելու վերաբերեալ հրաման էր ստորագրել։ Փաստաթղթի համաձայն` նախագահական ընտրութիւնները կանցկացւեն ոչ թէ 2018 թւականի հոկտեմբերին, ինչպէս նախատեսվում էր, այլ ապրիլի 11-ին։

Յարակից լուրեր

  • «Ապառաժ»-ի խմբագրական. Կրկին ռազմավարական համաձայնագրի անհրաժեշտութեան մասին
    «Ապառաժ»-ի խմբագրական. Կրկին ռազմավարական համաձայնագրի անհրաժեշտութեան մասին

    Թէեւ ՀՀ վարչապետի վկայութեամբ բանակցութիւններ չեն ընթանում Ադրբեջանի եւ ՀՀ իշխանութիւնների միջեւ, սակայն հանդիպումների, ծանօթութիւնների եւ անցեալի պատմութեան յուշերի փոխանակման արդիւնքում պէտք է խոստովանել, որ ղարաբաղա-ադրբեջանական սահմանային գօտում փոխհրաձգութիւնները նւազել են:

  • ՀՀ վարչապետի Իրան այցի յատկանշելին…
    ՀՀ վարչապետի Իրան այցի յատկանշելին…

    Իրան-Հայաստան յարաբերութիւններում, 2019 թւականի փետրւարի 27-ին ՀՀ վարչապետ Ն. Փաշինեանի եւ նրան ընկերակցող պատւիրակութեան այցը յատկանշական պէտք է համարել, քանի որ. Հայաստանում իշխանափոխութիւնից յետոյ, մտահոգութիւն էր առաջացել այն մասին, թէ հնարաւոր է պաշտօնական Երեւանի քաղաքական արեւելման փոփոխութիւնը՝ հիւսիս-հարաւից դէպի Արեւմուտք: Այլ խօսքով, արեւելեան օրիենտացիան պէտք է, որ զիջէր արեւմտեանին:

  • «Հայրենիք»-ի խմբագրական. Համերաշխութի՞ւն, թէ՞ հայատեացութիւն
    «Հայրենիք»-ի խմբագրական. Համերաշխութի՞ւն, թէ՞ հայատեացութիւն

    Բեղուն գործունէութեան մէջ է ԵԱՀԿ-ի Մինսքի խումբը, որ դրական վերլուծումով հաղորդագրութիւն մը լոյս ընծայած էր, տեղեկացնելով, թէ պատշաճ միջավայրի պահպանման անհրաժեշտութեան դիմաց, կ՛ողջունէ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեանի եւ Ատրպէյճանի նախագահ Իլհամ Ալիեւի միջեւ յառաջիկային սպասուող՝ առաջին ուղղակի շփումներու պատրաստակամութիւնը։

  • Արցախի պետական նախարար Գրիգորի Մարտիրոսեան Լիբանանի մէջ
    Արցախի պետական նախարար Գրիգորի Մարտիրոսեան Լիբանանի մէջ

    16 մարտ 2019-ին սկսաւ Արցախի Հանրապետութեան պետական նախարար Գրիգորի Մարտիրոսեանի Լիբանան այցելութիւնը: Պետական նախարարին կ՛ընկերակցի Արցախի Շահումեան շրջանի վարչակազմի ղեկավար Գագիկ Մարտիրոսեան:

  • Արցախը պէտք է լինի բանակցութիւնների ուղղակի եւ լիիրաւ կողմ
    Արցախը պէտք է լինի բանակցութիւնների ուղղակի եւ լիիրաւ կողմ

    «Factor.am»-ի հարցազրոյցը Արցախի ԱԺ ՀՅԴ խմբակցութեան ղեկավար Արմէն Սարգսեանի հետ:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։