Հա

Քաղաքական

13/03/2018

ԱԺ նախագահը ՍԴ նախագահի պաշտօնում առաջադրել է Հրայր Թովմասեանի թեկնածութիւնը

Այսօր Արա Բաբլոյեանը ստորագրել է արձանագրութիւն, որի համաձայն,  մարտի 8-ից դադարեցւել են Գագիկ Յարութիւնեանի լիազօրութիւնները Սահմանադրական դատարանի նախագահի պաշտօնում։

«alikonline.ir» - Այսօր Արա Բաբլոյեանը ստորագրել է արձանագրութիւն, որի համաձայն, մարտի 8-ից դադարեցւել են Գագիկ Յարութիւնեանի լիազօրութիւնները Սահմանադրական դատարանի նախագահի պաշտօնում։ Միաժամանակ Արա Բաբլոյեանը Սահմանադրական դատարանի նախագահի պաշտօնում առաջադրել է Հրայր Թովմասեանի թեկնածութիւնը: Այս մասին «Yerkir.am»-ի հետ զրոյցում ասաց ԱԺ հանրային կապերի վարչութեան պետ Արսէն Բաբայեանը։

Նա յաւելեց, որ ՍԴ նախագահի պաշտօնում Հրայր Թովմասեանի թեկնածութեան հարցի քննարկումն ու քւէարկութիւնը տեղի կունենայ առաջիկայ քառօրեայ նիստերի ընթացքում:

Յիշեցնենք, որ Հրայր Թովմասյանը հրաժարական էր ներկայացրել ԱԺ պետաիրաւական հարցերի մշտական յանձնաժողովի նախագահի պաշտօնից, ՍԴ անդամի պաշտօնում առաջադրւելու նպատակով:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։