Հա

Քաղաքական

13/03/2018 - 13:00

ԵԱՀԿ ԽՎ նախագահ Ծերեթելի. «Ղարաբաղեան հակամարտութեան խաղաղ կարգաւորումը ԵԱՀԿ-ի կարեւորագոյն նպատակներից է»

Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան խաղաղ կարգաւորումը ԵԱՀԿ-ի կարեւորագոյն նպատակներից է: Այդ մասին Բաքւում յայտարարել է ԵԱՀԿ ԽՎ նախագահ Գէորգի Ծերեթելին:

«alikonline.ir» - Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան խաղաղ կարգաւորումը ԵԱՀԿ-ի կարեւորագոյն նպատակներից է: Այդ մասին Բաքւում յայտարարել է ԵԱՀԿ ԽՎ նախագահ Գէորգի Ծերեթելին: Այս մասին ըստ «tert.am»-ի յայտնում է «Թրենդ» գործակալութիւնը:

Նրա խօսքով՝ ԵԱՀԿ-ն ակտիւ ներգրաււած է տարածաշրջանում բոլոր հակամարտութիւնների կարգաւորման գործընթացներին:

«Խորհրդարանական վեհաժողովի եւ հէնց ԵԱՀԿ-ի համար ամենակարեւոր եւ առաջնահերթ խնդիրներից մէկը հակամարտութիւնների կարգաւորմանը եւ խաղաղ հանգուցալուծմանը մասնակցութիւնն է: Մենք յայտարարում ենք, որ ցաւօք, կան թերութիւններ շատ ուղղութիւններով եւ նախեւառաջ՝ սառեցւած հակամարտութիւնների առնչութեամբ: Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի հակամարտութեանը, ապա անշուշտ մենք աջակցում ենք ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ջանքերին»,- ասել է Ծերեթելին՝ ընդգծելով, որ հակամարտութեան խաղաղ կարգաւորումը ԵԱՀԿ-ի կարեւորագոյն խնդիրներից է:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։