Հա

Քաղաքական

14/03/2018 - 11:40

Գլենդէլում փողոց կանւանակոչւի Արցախի Հանրապետութեան պատւին

ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Գլենդէլ քաղաքի Վիլսոնի եւ Հարւարդի փողոցների միջեւ ընկած Մարիլանդ պողոտան Արցախի Հանրապետութեան պատւին կարող է վերանւանւել Արցախի փողոցի: 

«alikonline.ir» - ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Գլենդէլ քաղաքի Վիլսոնի եւ Հարւարդի փողոցների միջեւ ընկած Մարիլանդ պողոտան Արցախի Հանրապետութեան պատւին կարող է վերանւանւել Արցախի փողոցի: Ինչպէս հաղորդում է «Արմէնպրես»-ը, այս մասին յայտնում է Հայ Դատի ԱՄՆ Արեւմտեան ափի յանձնախումբը:

Գլենդէլի քաղաքային խորհուրդը մարտի 13-ին միաձայն կերպով քւէարկել է փողոցը վերանւանելու գործընթացը սկսելու օգտին: Փողոցն Վոթերթաունի Սբ. Ստեփանոս հայկական եկեղեցու դիմացի փողոցն է։ 

Ուշագրաւ է, որ այդ որոշումն ընդունւել է Արցախի նախագահ Բակօ Սահակեանի՝ Միացեալ Նահանգներ կատարած այցի ժամանակահատւածում:

Սահակեանը, ով մարտի 12-ին ժամանել էր ԱՄՆ, արդէն մի շարք հանդիպումներ է ունեցել Վաշինգտոնում:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։