Հա

Քաղաքական

14/03/2018

Կ. Կոսաչով. «ՌԴ-ն ապրիլեան պատերազմից հետեւութիւններ է արել, եւ Ադրբեջանին զէնքի վաճառքը, իմ տեղեկութիւններով, չի իրականացւի եղած մասշտաբներով»

Ռուսաստանը կատարում է այն պարտաւորութիւնները, որոնք ձեռք են բերւել մինչ 2016 թւականը. խօսելով Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զէնք վաճառելու թեմայի մասին՝ այսպէս ասաց ՌԴ Դաշնային ժողովի Դաշնութեան խորհրդի միջազգային գործերի կոմիտէի նախագահ Կոնստանտին Կոսաչովը: 

«alikonline.ir» - Ռուսաստանը կատարում է այն պարտաւորութիւնները, որոնք ձեռք են բերւել մինչ 2016 թւականը. խօսելով Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զէնք վաճառելու թեմայի մասին՝ այսպէս ասաց ՌԴ Դաշնային ժողովի Դաշնութեան խորհրդի միջազգային գործերի կոմիտէի նախագահ Կոնստանտին Կոսաչովը: Գրում է «tert.am»-ը:

Նա նկատեց, որ իրենք հետեւութիւններ արել են 2016 թւականի ապրիլեան պատերազմից: 

«Ռուսաստանը կատարում է այն համաձայնութիւնները, որոնք եղել են մինչ այդ: Մենք պարտաւոր ենք կատարել պայմանագրերով մեր ունեցած պարտաւորութիւնները: Դա եղել է մինչեւ լարւածութիւնը, եւ իմ ունեցած տեղեկութիւններով, արդեն հիմա դա չի իրականացւի եղած մասշտաբներով: Իհարկէ, մենք արձագանգում ենք այն իրավիճակին, որը տեղ է գտել 2016 թ. ապրիլին: Այս մասին ոչ մի կասկած չկայ»,- նշեց նա։ 

Կոնստանտին Կոսաչովը նաեւ խօսեց ՀՀ ԱԺ-ի եւ ՌԴ Դաշնային ժողովի համագործակցութեան արդիւնաւէտութեան մասին եւ իրենց այցն ու ՀՀ գործընկերների հետ հանդիպումներն էլ արդիւնաւէտ գնահատեց. «Նման ֆորմատի հանդիպումներ մենք ձեւաւորել ենք ՀՀ Ազգային ժողովի հետ համատեղ տարիների ընթացքում:

Այն ապացուցել է իր արդիւնաւէտութիւնը եւ լաւագոյնը լինելը: Մենք նման ֆորմատ չունենք, օրինակ՝ Ադրբեջանի հետ: Եթէ համեմատենք մեր շատ մտերիմ դաշնակիցների՝ Բելառուսի, Ղազախստանի հետ՝ պէտք է նկատենք, որ Հայաստանի հետ մենք շատ արագ ենք առաջ շարժւում, իսկ դա շատ տրամաբանական է, քանի որ երկու երկրների միջեւ յարաբերութիւնները շատ մտերիմ են, երկու երկրների շահերը համընկնում են»։ 

Նա նշեց, որ այս այցի ժամանակ երկխօսութիւնը ստացւել է, անհամաձայնութիւններ, փակ թեմաներ չեն եղել:

«Մենք քննարկել ենք նաեւ այնպիսի հարցեր, որոնց վերաբերեալ երկու երկրների մօտեցումներում որոշ նրբերանգներ կան: Եւ՛ Հայաստանը, եւ՛ Ռուսաստանը մաքսիմալ տրամադրւած են, որ այդ հարցերում էլ մօտեցումները նմանւեն, դառնան ընդհանուր, որովհետեւ դա բխում է մեր ժողովուրդների շահերից»,- ասաց նա:

Յիշեցնենք, որ այս օրերին աշխատանքային այցով Հայաստան է ժամանել ՌԴ Դաշնային ժողովի Դաշնութեան խորհրդի միջազգային գործերի կոմիտէի պատւիրակութեանը` Կոնստանտին Կոսաչովի գլխաւորութեամբ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։