Հա

Քաղաքական

15/03/2018 - 13:00

ՀՀ ԱԳ փոխնախարարը՝ Ադրբեջանի զօրավարժութիւնների մասին. «Պէտք է պատրաստ լինել ցանկացած քայլի»

Հայաստանը Ադրբեջանի կողմից անցկացւող զօրավարժութիւններին հետեւում է, բնական է, պէտք է պատրաստ լինել նրանց կողմից ցանկացած քայլի: Այս մասին, այսօր՝ մարտի 15-ին, ՀՀ կառավարութեան նիստից յետոյ լրագրողների հետ զրոյցում նշեց ՀՀ ԱԳ փոխնախարար Շաւարշ Քոչարեանը:

«alikonline.ir» - Հայաստանը Ադրբեջանի կողմից անցկացւող զօրավարժութիւններին հետեւում է, բնական է, պէտք է պատրաստ լինել նրանց կողմից ցանկացած քայլի: Այս մասին, այսօր՝ մարտի 15-ին, ՀՀ կառավարութեան նիստից յետոյ լրագրողների հետ զրոյցում նշեց ՀՀ ԱԳ փոխնախարար Շաւարշ Քոչարեանը: Տեղեկացնում է «news.am»-ը:

Դիտարկմանը, որ կան կարծիքներ, որ այդ զօրավարժութիւններով Ադրբեջանը պատերազմի է նախապատրասւում, ՀՀ ԱԳ փոխնախարարը նշեց. «Տւեալ պարագայում տարբեր մեկնաբանութիւններ կարող են լինել, եւ նախընտրական շրջան է, բայց պէտք չէ միայն դրանով դա բացատրել, պէտք է ուշադիր լինել նրա (Իլհամ Ալիեւի-խՄԲ.) գործողութիւններին: Մենք միշտ պէտք է պատրաստ լինենք Ադրբեջանի կողմից ցանկացած սադրանքի»:

Յիշեցնենք, որ ադրբեջանական լրատւամիջոցները՝ վկայակոչելով պաշտպանութեան նախարարութեան կայքը, նշում են, որ զօրավարժութիւններին կը ներգրաււեն անձնակազմի մինչեւ 25 հազար զինծառայողներ, մինչեւ 250 միաւոր տանկեր եւ այլ զրահատեխնիկայ, մինչեւ 1000 տարբեր տրամաչափի հրթիռահրետանային կայանքներ, համազարկային կրակի ռէակտիւ համակարգեր եւ ականանետներ, մինչեւ 50 միաւոր տարբեր նշանակութեան բանակային եւ ճակատային աւիացիա: Զօրավարժութիւնների ընթացքում տարբեր զօրավարժարաններում կանցկացւի մարտական հրաձգութիւն՝ սպառազինութոան նոր տեսակների կիրառմամբ, որոնք վերջերս են մտել սպառազինութոան մէջ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։