Հա

Քաղաքական

07/04/2018 - 10:30

Թոմաս Դէ Վաալ. «Հայաստանում կառավարման նոր համակարգը կարող է աւելի լաւ լինել երկրի համար, քան նախկին համակարգը»

Հայաստանը թեւակոխում է անցումային շրջան, որը նաեւ ինչ-որ առումով փորձարկում է: Այս մասին «carnegieeurope.eu»-ում գրում է Քարնեգի հիմնադրամի աւագ գիտաշխատող Թոմաս Դէ Վաալը՝ իր կանխատեսումն անելով այն մասին, թէ ինչ փոփոխութիւններ են սպասւում Հայաստանին 2018 թւականի ապրիլի 9-ին սահմանադրական բարեփոխումների կեանքի կոչւելուց յետոյ:

«alikonline.ir» - Հայաստանը թեւակոխում է անցումային շրջան, որը նաեւ ինչ-որ առումով փորձարկում է: Այս մասին ըստ «tert.am»-ի՝ «carnegieeurope.eu»-ում գրում է Քարնեգի հիմնադրամի աւագ գիտաշխատող Թոմաս Դէ Վաալը՝ իր կանխատեսումն անելով այն մասին, թէ ինչ փոփոխութիւններ են սպասւում Հայաստանին 2018 թւականի ապրիլի 9-ին սահմանադրական բարեփոխումների կեանքի կոչւելուց յետոյ:

Նրա խօսքով՝ Սերժ Սարգսեանը դիւերսիֆիկացրել է Հայաստանի տնտեսութիւնն ու արտաքին քաղաքականութիւնը, եւ մնում է տեսնել, թէ արդեօք նա կը շարունակի այդ միտումը:

Օբեկտիւ նայելով՝ նոր փոփոխութիւնները կարող են աւելի լաւ լինել Հայաստանի համար, քան նախկին վիճակը, գրում է Դէ Վաալը եւ նշում, որ անցած ամիս Հայաստան այցի ընթացքում նա նկատել է, որ տրամադրութիւնը շատ աւելի դրական է, քան ինքն ակնկալում էր:

Չորս տարի առաջ Հայաստանն ակնյայտօրէն վատ վիճակում էր, տնտեսութիւնը փորձում էր վերականգնւել 2009 թւականի միջազգային տնտեսական ճգնաժամի հետեւանքով կրած մեծ կորուստներից:

Փորձագէտը նշում է, որ Սերժ Սարգսեանը ճարպիկ քաղաքական գործիչ է, ով հեռուն է նայում: Այդ ժամանակից ի վեր նա մեծ աշխատանք է կատարել աւելի հաւասարակշռւած արտաքին քաղաքականութեան հասնելու համար, գրում է Դէ Վաալը՝ նշելով, որ չնայած Ռուսաստանը մնում է գլխաւոր գործընկեր, սակայն Հայաստանը փրկել է Բրիւսէլի հետ իր համաձայնագրի քաղաքական կէտերի մեծ մասը եւ նոր համաձայնագիր ստորագրել ԵՄ-ի հետ: Բացի այդ, Հայաստանը նաեւ փորձում է համագործակցել Ասիայի հետ եւ ներդրում է ձեռք բերել Ասիական զարգացման բանկից՝ «Հիւսիս-Հարաւ» ճանապարհի կառուցման համար:

Թոմաս Դէ Վաալը նշում է նաեւ, որ իշխանութիւնները ճանապարհ են գտել աւելի լաւ աշխատելու սփիւռքի առաջատար գործիչների հետ՝ ինչպիսին է Ռուբէն Վարդանեանը, իսկ բարձրաստիճան պաշտօնեաներն աւելի լաւ տպաւորութիւն են թողնում, քան տարիներ առաջ այդ պաշտօնները զբաղեցնող անձինք:

Այլ խօսքով՝ Սերժ Սարգսեանը հետեւողականօրէն հաւաքել է գլուխկոտրուկի մասնիկները, որոնք կարող են Հայաստանն առաջ տանել: Գլխաւոր հարցը մնում է այն, թէ արդեօք դա տեղի կունենայ, գրում է Քարնեգի հիմնադրամի աւագ գիտաշխատողը։

Յարակից լուրեր

  • Հայաստան սփիւռք յարաբերութիւնների հոլովոյթը
    Հայաստան սփիւռք յարաբերութիւնների հոլովոյթը

    Մեր մանկա-պատանեկան տարիներին, Հայաստանը Սովետական երկաթեայ վարագոյրից ներս գտնւելու բերումով, մեզ համար մանկական հեքիաթների նման, համարւում էր եօթն սարերի հետևում անգտանելի մի աշխարհի որի կարօտը միշտ զգում էինք և ճար ու դարման էլ չունէինք մեր կարօտին յագուրդ տալու: Առաւել մեզ խեղճ էինք զգում, ի տես մեր բնակարաններում պատերից կախւած և կամ արծաթեայ մի քանի սպասների վրայ քանդակւած, Մայր Հայաստանի պատկերը, տխուր ու տրտում դէմքով, ձեռքը ծնօտին՝ Հայաստանի աւերակների վրայ նստած:

  • Հայաստան-Սփիւռք յարաբերութիւնների հոլովութը
    Հայաստան-Սփիւռք յարաբերութիւնների հոլովութը

    Մեր մանկա-պատանեկան տարիներին, Հայաստանը Սովետական երկաթեայ վարագոյրից ներս գտնւելու բերումով, մեզ համար մանկական հեքիաթների նման, համարւում էր եօթն սարերի հետեւում անգտանելի մի աշխարհի, որի կարօտը միշտ զգում էինք եւ ճար ու դարման էլ չունէինք մեր կարօտին յագուրդ տալու: Առաւել մեզ խեղճ էինք զգում, ի տես մեր բնակարաններում պատերից կախւած եւ կամ արծաթեայ մի քանի սպասների վրայ քանդակւած, Մայր Հայաստանի պատկերը, տխուր ու տրտում դէմքով, ձեռքը ծնօտին՝ Հայաստանի աւերակների վրայ նստած:

  • Արցախը Հայաստանի անվտանգութեան թիկունքն է
    Արցախը Հայաստանի անվտանգութեան թիկունքն է

    Ինչպէս Սօս Սարգսեան ըսած է, «Ձեզի համար Ղարաբաղը հողատարածք է, մեզի համար հայրենիք է»: Պատմական ճշմարտութիւն եւ քաղաքական տրամաբանութիւն կայ այս հաստատումին մէջ։

    Եւ կայ աւելին։ Արցախի պահպանումը աշխարհաքաղաքական պարտադրանք է ու հայրենիքի անվտանգութեան ճիշդ ռազմավարութեան հրամայականն է։ 

  • «Ալ Ջազիրա»-ն անդրադարձել է Երեւանում բնակւող սիրիահայ փախստական ոսկերչի կեանքի պատմութեանը
    «Ալ Ջազիրա»-ն անդրադարձել է Երեւանում բնակւող սիրիահայ փախստական ոսկերչի կեանքի պատմութեանը

    Հեղինակաւոր «Ալ Ջազիրա» լրատւամիջոցն անդրադարձել է Սիրիայում ընթացող քաղաքացիական պատերազմի սկզբում Հալէպից Երեւան տեղափոխւած 31-ամեայ ոսկերիչ Վահէ Յովհաննիսեանի կեանքի պատմութեանը:

  • Թող Իսրայէլը ԱԹՍ վաճառի Ադրբեջանին. Փաշինեանը չի փչացնի յարաբերութիւնները Իրանի հետ
    Թող Իսրայէլը ԱԹՍ վաճառի Ադրբեջանին. Փաշինեանը չի փչացնի յարաբերութիւնները Իրանի հետ

    Իսրայէլի պաշտպանութեան նախարարութիւնը թոյլ է տւել «Aeronautics Defense Systems Ltd» ընկերութեանը վերսկսել Ադրբեջանին «Orbiter 1K» մարտական անօդաչու-կամիկաձեներ առաքելը։ Պաշտօնատար անձինք շարունակում են մնալ պատժամիջոցների տակ, բայց ընկերութիւնն այսուհետ ազատ է իր գործողութիւններում։ Տարօրինակ ոչ մի բան չկայ, որ նման որոշում ընդունւել է հէնց այս ժամանակահատւածում։ 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։