Հա

Քաղաքական

08/04/2018 - 12:30

Ադրբեջանը խախտել է հրադադարը Նախիջեւանի հատւածում. ՀՀ ԶՈՒ-ն պատասխան գործողութիւններով լռեցրել է հակառակորդին

Ադրբեջանի զինւած ուժերն ապրիլի 7-ին եւ ապրիլի 7-8-ի գիշերը Նախիջեւանի հատւածում կրակ են արձակել հայկական զինւած ուժերի ուղղութեամբ։ ՀՀ զինւած ուժերը պատասխան գործողութիւններով լռեցրել են հակառակորդին։

«alikonline.ir» - Ադրբեջանի զինւած ուժերն ապրիլի 7-ին եւ ապրիլի 7-8-ի գիշերը Նախիջեւանի հատւածում կրակ են արձակել հայկական զինւած ուժերի ուղղութեամբ։ ՀՀ զինւած ուժերը պատասխան գործողութիւններով լռեցրել են հակառակորդին։ «Արմէնպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆէյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել ՀՀ պաշտպանութեան նախարարի մամուլի խօսնակ Արծրուն Յովհաննիսեանը։

«Սոյն թւականի ապրիլի 7-ին եւ ապրիլի 7-8-ի գիշերը Նախիջեւանեան հատւածում ադրբեջանական զինւած ուժերը մի քանի անգամ խախտել են հրադադարի ռեժիմը եւ կրակ արձակել հայկական զինւած ուժերի ուղղութեամբ՝ հիմնականում հրաձգային զէնքերից:

ՀՀ զինւած ուժերը պատասխան գործողութիւններով լռեցրել են հակառակորդին։ ՀՀ ՊՆ կոչ է անում ադրբեջանական զինւած ուժերին զերծ մնալ հետագայ սադրանքներից եւ զգուշացնում, որ ոչ մի քայլ անպատասխան չի մնայ»,- գրել է Արծրուն Յովհաննիսեանը։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։