Հա

Քաղաքական

09/04/2018 - 10:20

Արմէն Սարգսեանն այսօր կը ստանձնի ՀՀ նախագահի պաշտօնը

Այսօր՝ ապրիլի 9-ին, տեղական ժամանակով ժամը 12:00-ին, Երեւանի Կարէն Դեմիրճեանի անւան մարզահամերգային համալիրում, ՀՀ ԱԺ յատուկ նիստում տեղի կունենայ ՀՀ 4-րդ նախագահ Արմէն Սարգսեանի երդմնակալութեան արարողութիւնը:

«alikonline.ir» - Այսօր՝ ապրիլի 9-ին, տեղական ժամանակով ժամը 12:00-ին, Երեւանի Կարէն Դեմիրճեանի անւան մարզահամերգային համալիրում, ՀՀ ԱԺ յատուկ նիստում տեղի կունենայ ՀՀ 4-րդ նախագահ Արմէն Սարգսեանի երդմնակալութեան արարողութիւնը:

Հանդիսաւոր արարողութեանը ներկայ է լինելու 1300 հոգի, այդ թւում՝ հիւրեր Հայաստանից ու արտասահմանից, լրատւամիջոցների ղեկավարներ: Ըստ էութեան, հէնց այսօրւանից էլ Հայաստանն ամբողջութեամբ անցնում է խորհրդարանական կառավարման։

ՀՀ Սահմանադրութեան 212-րդ յօդւածի համաձայն՝ ՀՀ նորընտիր նախագահի կողմից իր պաշտօնը ստանձնելու օրը, այսինքն այսօր՝ ապրիլի 9-ին, ՀՀ կառավարութիւնը ներկայացնում է իր հրաժարականը, որը ՀՀ նախագահն անյապաղ ընդունում է։ Կառավարութեան հրաժարականն ընդունւելուց յետոյ` յ7 օրեայ ժամկէտում (ապրիլի 9-16-ը), ՀՀ ԱԺ խմբակցութիւններն իրաւունք ունեն առաջադրելու ՀՀ վարչապետի թեկնածուներ։

Վարչապետն ընտրւում է ՀՀ ԱԺ պատգամաւորների ընդհանուր թւի ձայների մեծամասնութեամբ՝ բաց քւէարկութեամբ։ Մինչեւ նոր կառավարութեան ձեւաւորումը կառավարութեան բոլոր անդամները շարունակում են իրենց պարտականութիւնների կատարումը։ Այսինքն թէ՛ վարչապետը, թէ՛ նախարարները մինչեւ նոր կառավարութեան ձեւաւորումը կը մնան պաշտօնակատարներ:

Ինչ վերաբերում է ՀՀ վարչապետի ընտրութեան հարցը քննարկելուն, ապա ՀՀ ԱԺ-ը Սահմանադրական օրէնքի համաձայն, այն քննարկւում է վարչապետի թեկնածուների առաջադրման ժամկէտը լրանալու օրւան յաջորդող օրը` տւեալ դէպքում ապրիլի 17-ին։

Այսօր՝ աւելի ուշ, նախատեսւում է գումարել ՀՀԿ Գործադիր կոմիտէի նիստը, որի ընթացքում կը յայտարարւի վարչապետի թեկնածուի անունը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։