Հա

Քաղաքական

09/04/2018

Արմէն Սարգսեանը երդւեց

Երեւանի Կարէն Դեմիրճեանի անւան մարզահամերգային համալիրում տեղի ունեցաւ ՀՀ ԱԺ յատուկ նիստը, որը նւիրւած էր ՀՀ նախագահի պաշտօնի ստանձմանը:

«alikonline.ir» - Երեւանի Կարէն Դեմիրճեանի անւան մարզահամերգային համալիրում տեղի ունեցաւ ՀՀ ԱԺ յատուկ նիստը, որը նւիրւած էր ՀՀ նախագահի պաշտօնի ստանձմանը:

Ինչպէս հաղորդում են հայաստանեան ԶԼՄ-ները՝ Նիստը նախագահող ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյեանի բացման խօսքից յետոյ հանդիսաւորութեամբ դահլիճ բերւեցին Հայաստանի ՀՀ պետական դրօշը, նախագահական իշխանութեան խորհրդանշանը, Հայաստանի Հանրապետութեան Սահմանադրութեան մայր օրինակը եւ Վեհամօր Աւետարանը:

Ձեռքը դնելով Հայաստանի Հանրապետութեան Սահմանադրութեան մայր օրինակին եւ Վեհամօր Աւետարանին՝ ՀՀ նորընտիր նախագահ Արմէն Սարգսեանը երդւեց.

«Ստանձնելով Հանրապետութեան նախագահի պաշտօնը՝ երդւում եմ հաւատարիմ լինել Հայաստանի Հանրապետութեան Սահմանադրութեանը, իմ լիազօրութիւններն իրականացնելիս լինել անաչառ, առաջնորդւել միայն համապետական ու համազգային շահերով եւ իմ ողջ ուժը ներդնել ազգային միասնութեան ամրապնդման գործում:

Աստւած ինձ օգնական»:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։