Հա

Քաղաքական

09/04/2018

Արմէն Ռուստամեանը լաւատեսօրէն է տրամադրւած

ՀՅԴ Բիւրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմէն Ռուստամեանը լաւատեսօրէն է տրամադրւած ՀՀ 4-րդ նախագահ Արմէն Սարգսեանի արդիւնաւէտ աշխատանքի հարցում: 

«alikonline.ir» - ՀՅԴ Բիւրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմէն Ռուստամեանը լաւատեսօրէն է տրամադրւած ՀՀ 4-րդ նախագահ Արմէն Սարգսեանի արդիւնաւէտ աշխատանքի հարցում: Տեղեկացնում է «yerkirmedia.am»-ը:

Ապրիլի 9-ին լրագրողների հետ զրոյցում նա նշեց, որ Արմէն Սարգսեանի քաղաքացիութեան հարցում որեւէ իրաւական խնդիր չի տեսնում:

«Բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը կան, եւ այն հարցերը, որոնք բարձրացւել են դրա դէմ, պատասխաններ ստացել են: Չեմ կարծում, որ անընդհատ պէտք է ականներ դնել նոր պաշտօնեաների տակ, որպէսզի ոչ լեգիտիմութեան կասկածանքը մեզ ուտի: Մենք չենք ունեցել նախադէպ, որ նախագահի նկատմամբ հէնց սկզբից կասկածանք չհարուցւի: Ընդհակառակը` պէտք է ցանկանանք, որ Արմէն Սարգսեանն այս եօթ տարիների ընթացքում կարողանայ լիարժէք աշխատել եւ պատմութեան մէջ իր անունը թողնել»,- ընդգծեց Ռուստամեանը:

Անդրադառնալով ՀՀ վարչապետի թեկնածութեան հարցին՝ նա նշեց, որ ՀՅԴ-ը կը յարգի ՀՀԿ-ի ցանկացած որոշում:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։