Հա

Քաղաքական

Երեքշաբթի, 10 Ապրիլի 2018 10:30

Կարէն Կարապետեան. «Որոշել ենք որպէս առաջին դէմք ներկայացնել Սերժ Սարգսեանի թեկնածութիւնը»

ՀՀ վարչապետի պաշտօնակատար Կարէն Կարապետեանն ապրիլի 9-ին անդրադարձել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանի հետ շաբաթ օրն ունեցած հանդիպմանը, պատասխանել նաեւ ապագայ վարչապետի թեկնածութեան մասին հարցին եւ ներկայացրել իր տեսակէտը: 

«alikonline.ir» - ՀՀ վարչապետի պաշտօնակատար Կարէն Կարապետեանն ապրիլի 9-ին անդրադարձել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանի հետ շաբաթ օրն ունեցած հանդիպմանը, պատասխանել նաեւ ապագայ վարչապետի թեկնածութեան մասին հարցին եւ ներկայացրել իր տեսակէտը: Այս մասին ըստ «tert.am»-ի՝ տեղեկանում ենք ՀՀ կառավարութեան պաշտօնական կայքից: 

«Նախագահ Սերժ Սարգսեանին զեկուցել եմ մեր թիմի կատարած աշխատանքի մասին, քննարկել ենք՝ որտեղ ենք գտնւում, մեր պատկերացմամբ ինչ ապագայ ունենք եւ ինչպէս պէտք է դրան հասնել: Համոզւած եմ, որ մենք իրականում ունենք շատ լաւ հնարաւորութիւններ մօտակայ տարիներին յաջողութիւններ արձանագրելու համար: Մեր կանխատեսումներով՝ մենք ունենալու ենք տնտեսական աճ, եւ քաղաքական երկխօսութեան պարագայում կարող ենք ֆունդամենտալ, երկար հորիզոնով բարեփոխումներ անել, եւ նաև յստակ պատկերացնում ենք, թէ դրանք ինչպէս պէտք է անենք:

Անդրադարձել ենք նաեւ վարչապետի թեկնածուի վերաբերեալ հարցին, խօսել ենք Սահմանադրութեան, կառավարման նոր համակարգի մասին: Համակարծիք էինք, որ երկրի առջեւ կանգնած մարտահրաւէրների եւ խնդիրների պարագայում կառավարման նոր համակարգին սահուն անցումը ապահովելը եւ վերջնական ձեւաւորումը չափազանց կարեւոր խնդիր է: Ինչպէս նաեւ հաշւի առնելով վերջին ժամանակահատւածում ներկայիս կառավարման կոնֆիգուրացիայով արձանագրւած յաջողութիւնները՝ որոշել ենք մեր կուսակցական գործընկերներին առաջարկել այս ժամանակահատւածում ներկայիս կառավարման կոնֆիգուրացիան պահպանել, այսինքն՝ որպէս առաջին դէմք ներկայացնել Սերժ Սարգսեանի թեկնածութիւնը:

Որովհետեւ, կրկնում եմ, չափազանց կարեւոր է սահուն, արդիւնաւէտ եւ ռիսկերը նւազեցնելով անցում կատարել կառավարման նոր համակարգին»,- Կարէն Կարապետեանի խօսքերն է մէջբերում Կառավարութեան կայքէջը: 

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։