Հա

Քաղաքական

11/04/2018

ՀՀ ԱԺ-ն վաւերացրեց ՀՀ-ԵՄ համաձայնագիրը

Երէկ՝ ապրիլի 10-ին Հայաստանի խորհրդարանը քննարկեց ՀՀ-ԵՄ համապարփակ եւ ընդլայնւած գործընկերութեան համաձայնագիրը վաւերացնելու մասին հարցը: Այսօր արդէն ՀՀ ԱԺ-ն միաձայն՝ 95 ձայնով կողմ քւէարկեց համաձայնագրին: 

«alikonline.ir» - Երէկ՝ ապրիլի 10-ին Հայաստանի խորհրդարանը քննարկեց ՀՀ-ԵՄ համապարփակ եւ ընդլայնւած գործընկերութեան համաձայնագիրը վաւերացնելու մասին հարցը: Այսօր արդէն ՀՀ ԱԺ-ն միաձայն՝ 95 ձայնով կողմ քւէարկեց համաձայնագրին: Տեղեկացնում է «yerkir.am»-ը:

Յիշեցնենք, որ փաստաթուղթը կանոնակարգում է երկկողմ քաղաքական, տնտեսական, առեւտրային յարաբերութիւնները, խրախուսում դրանց շարունակականութիւնը: Խօսւում է Եւրոմիութիւն-Հայաստան ընդհանուր սկզբունքների, կազմակերպւած յանցագործութեան ու կոռուպցիայի դէմ պայքարի, էներգետիկայի եւ տրանսպորտի, շրջակայ միջավայրի պաշտպանութեան, գրեթէ բոլոր ոլորտներում համագործակցութեան սկզբունքների եւ ծրագրերի մասին:

Առանձին եւ յստակ մաս է յատկացւած Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան խաղաղ եւ համապարփակ կարգաւորման հարցին. համաձայնագիրը վերահաստատում է Եւրոմիութեան յայտարարւած հանձնառութիւնը՝ աջակցելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից ԼՂ հակամարտութեան հանգուցալուծման ջանքերին ու մօտեցումներին՝ հիմնւած միջազգային իրաւունքի նորմերի ու սկզբունքների, մասնաւորապէս՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, ժողովուրդների ինքնորոշման իրաւունքի եւ իրաւահաւասարութեան, տարածքային ամբողջականութեան սկզբունքների վրայ: Համաձայնագրով նաեւ նախատեսւում է ՀՀ օրէնսդրութեան համապատասխանեցում ԵՄ օրէնսդրութեանը:

Կուժեղացւի խորհրդարանական վերահսկողութիւնը տարբեր ոլորտներում: Ըստ այդմ՝ նախատեսւում է ԵՄ անդամ երկրների հետ ստեղծել խորհրդարանական գործընկերութեան կոմիտէ, որը գործելու է նոր ձեւաչափով եւ ունենալու է ենթակոմիտէներ: Հայկական կողմն ակնկալում է, որ մօտ ժամանակներս Եւրոմիութեան կողմից Հայաստանին կը տրամադրւի վիզաների ազատականացման մեկնարկի գործողութեան ծրագիրը։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։