Հա

Քաղաքական

11/04/2018

Հայաստանի եւ Արցախի մասին պատմող «CNN»-ի ֆիլմը մայիսին կը լինի եթերում

Ամերիկեան «CNN» հեռուստաընկերութեան «Էնթոնի Բուրդէն. անծանօթ տեղանքներ» հեռուստահաղորդման նոր եթերաշրջանում կը ցուցադրւի Էնթոնի Բուրդէնի նկարահանած ռեպորտաժը Հայաստանի եւ Արցախի մասին:

«alikonline.ir» - Ամերիկեան «CNN» հեռուստաընկերութեան «Էնթոնի Բուրդէն. անծանօթ տեղանքներ» հեռուստահաղորդման նոր եթերաշրջանում կը ցուցադրւի Էնթոնի Բուրդէնի նկարահանած ռեպորտաժը Հայաստանի եւ Արցախի մասին:

Ինչպէս հաղորդում է «Արմէնպրես»-ը, ապրիլի 22-ից մեկնարկող հաղորդաշարի նոր` 11-րդ եթերաշրջանի ընթացքում կը ցուցադրւի 8 էպիզոդ, որոնց շրջանակում հեղինակն այցելել է Արեւմտեան Վիրջինիա (ԱՄՆ), Նիւֆաունդլենդ (Կանադա), Ուրուգւայ, Բութան, Բեռլին (Գերմանիա), Ակադիանա շրջան (ԱՄՆ, Լուիզիանա նահանգ) եւ Հոնգ Կոնգ:

Հայաստանի մասին պատմող էպիզոդը կը ցուցադրւի մայիսի 20-ին: Հաղորդման մէջ հեղինակը լայնօրէն ներկայացնում է երկրի մշակոյթն ու պատմութիւնը: Նրան ուղեկցում են յայտնի հայ երաժիշտ, «System of a Down» խմբի մենակատար Սերժ Թանգեանը եւ պատմաբան Ռիչարդ Կիրակոսեանը: Ճաշելով տեղացիների հետ՝ Բուրդէնը բացայայտում է տեղի եւ սփիւռքում բնակւող հայերի վերապրումի պատմութիւնն ու գրանցած յաջողութիւնները:

Էնթոնի Բուրդէնը Հայաստան եւ Արցախ էր այցելել 2017 թւականի հոկտեմբերին: Արցախում նա եղել է Շուշիում, որտեղ ճաշակել է ժենգեալով հաց, շիլա, խորոված, տնական մածուն, թթի եւ հոնի օղի: Արցախ այցելութիւնից անմիջապէս յետոյ ադրբեջանական լրատւամիջոցները յայտնեցին, որ «CNN»-ի թղթակիցը կընդգրկւի Ադրբեջանի «սեւ ցուցակում»:

Յարակից լուրեր

  • Այո՝ ժողովրդային շարժմանը, ոչ՝ անարխիային…
    Այո՝ ժողովրդային շարժմանը, ոչ՝ անարխիային…

    Հայաստանի Հանրապետութիւնում քաղաքացիական ինքնաբուխ շարժումը, յատկապէս երբ դա երիտասարդական աւիւնով՝ ժողովրդային արդար պահանջատիրութեան կերպարանք է կրում, ինքնըստինքեան առաջընթաց է՝ հասարակա-քաղաքական կեանքում: Սակայն, նոյն առաջընթացը պահպանելու երաշխիքը կայանում է նրանում, որ նշեալ ժողովրդային պահանջատիրութիւնը նաեւ առաջանցիկ ձեւաւորում ու կերպարանք ստանայ բացառապէս սահմանադրականութեան եւ օրէնքների շրջանակներում:

  • Արմէն Սարգսեան. «Այսօրւանից սկսում եմ խորհրդակցութիւններ խորհրդարանական եւ արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչների հետ»
    Արմէն Սարգսեան. «Այսօրւանից սկսում եմ խորհրդակցութիւններ խորհրդարանական եւ արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչների հետ»

    ՀՀ նախագահ Արմէն Սարգսեանի յայտարարութիւնը.

  • Մեր ճշմարիտ յաղթանակը
    Մեր ճշմարիտ յաղթանակը

    Չմոռնանք, որ Դաշնակցութիւնը մուտք գործեց կառավարական դաշինքէն (կոալիցիա) ներս ԻՐ ԻՆՔՆՈՒՐՈՅՆ ՊԼԱՏՖՈՐՄՈՎ, որ կը ցոլացնէր ՀՅԴ 32-րդ Ընդհանուր Ժողովի եւ ՀՅԴ Հայաստանի Գերագոյն ժողովներու որոշումները։ Դժբախտաբար այս շատ կարեւոր հանգամանքը ցարդ լիարժէք եւ տեսանելի կիրառում չէ ստացած իրական կեանքի մէջ։ Պատճառը մասամբ այն է, որ կառավարական դաշինքը գործի երկար փորձ չէ ունեցած տակաւին եւ շատ բան կը մնայ քննարկելի։ Այնուամենայնիւ պէտք է ընդունիլ, որ կարելի չէ ասով միայն բացատրել դաշինքի գործունէութեան մէջ գոյութիւն ունեցող այս շատ կարեւոր բացը։

  • Նախարար. «Ես որպէս ծնող պարտաւոր եմ հոգալ իմ անչափահաս երեխաների անվտանգութեան եւ կրթութիւն ստանալու հարցերը»
    Նախարար. «Ես որպէս ծնող պարտաւոր եմ հոգալ իմ անչափահաս երեխաների անվտանգութեան եւ կրթութիւն ստանալու հարցերը»

    Խորհրդարանական ժողովրդավարութեան համար այդքան էլ լաւ չէ, երբ ազատ կամարտայայտութեան եւ ժողովրդավարական ազատութիւններ օգտագործելու իրաւունքը հակասութեան մէջ է մտնում օրէնքի պաշտպանութեան այլ բաղադրիչների հետ եւ այդ գործընթացում ստիպւած սկսում են ներգրաււել իրաւապահները: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը ասաց ՀՀ պաշտպանութեան նախարար Վիգէն Սարգսեանը:

  • Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութիւնը կոչ կ՚ուղղէ Ապրիլ 24-ի խորհուրդը հեռու պահելու Հայաստանի ներքին քաղաքական իրադարձութիւններէն
    Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութիւնը կոչ կ՚ուղղէ Ապրիլ 24-ի խորհուրդը հեռու պահելու Հայաստանի ներքին քաղաքական իրադարձութիւններէն

    Երկուշաբթի, 23 ապրիլ 2018-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Կաթողիկոսին գլխաւորութեամբ միաբանական հանդիպում մը տեղի ունեցաւ Անթիլիասի Մայրավանքին մէջ։

    Վեհափառ Հայրապետը ընդհանուր գծերով պարզեց Հայաստանէն ներս տեղի ունեցող իրադարձութիւնները։ Ան շեշտեց, որ մեր եկեղեցին չի կրնար անտարբեր մնալ, սոսկ դիտողի կրաւորական վիճակին մէջ մնալ ի տես հայրենիքէն ներս պարզուող ներկայ բողոքի ու ընդվզումի արտայայտութիւններուն։ 

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։